Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԻՆ մի շարք պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

19:12 09/03/2010 » Իրավունք

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԻՆ մի շարք պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետի և այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008 թվականին Հայաստան է ներմուծվել և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանն է հանձնվել որոշակի քանակությամբ ալյուր, որի մնացորդի վերանգահատումն իրականացրել է «Տիգրիս» ՍՊԸ-ն: Նախապատրաստված նյութերի համաձայն՝ գործակալության պետն ու այլ պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պատշաճ հսկողություն չեն իրականացրել «Տիգրիս» ՍՊԸ-ի տնօրենի գործողությունների նկատմամբ, վերագնահատման եզրակացությունը հիմք են ընդունել առանց պատշաճ վերլուծության, իսկ վերջինս էլ առանց ալյուրի որակական ցուցանիշների մասնագիտական հետազոտության 2009 թվականի հունիսի 15-ին ամբողջ ալյուրը գնահատել է նախկինում իր որոշած շուկայական գնից զգալիորեն ցածր՝ 1 կգ-ը 80 դրամ՝ նախկին 170 դրամի փոխարեն: Արդյունքում՝ «Մանչո Գրուպ» ՍՊ ընկերությանը վաճառված ալյուրի գնի տարբերության չափով պետությանը պատճառվել է էական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 214-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց