20:13 09/03/2010 » Իրավունք

Ռուզան Առաքելյան. «Պաղեստին պետության տարածքների մեծ մասը գնել են հրեա մեծահարուստները»

ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծի նախաձեռնությունն ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը մեկնաբանեց` որպես ազգային անվտանգության խնդիրներով պայմանավորված անհրաժեշտություն: Ինչո՞վ է կարևորվում օրինագիծը. մեր հարևան պետությունների հետ ունենք չլուծված խնդիրներ, բացի այդ` այդ պետություններն արդեն վաղուց ունեն այսօրինակ օրենքներ, որոնք սահմանում են օտարազգիների կողմից իրենց երկրում հողային տարածքներ ձեռք բերելու կարգը:

Ինչպես նշեց Ռ. Առաքելյանը, օրինակ Իրանում և Թուրքիայում այս հարցին շատ խիստ են վերաբերում: Panorama.am-ի հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Թուրքիայում, Ռ. Առաքելյանը նկատեց, որ այնտեղ ոչ միայն սահմանամերձ, այլև ողջ երկրի տարածքով օտարազգիներն իրավունք չունեն հողեր ձեռք բերելու: Սակայն բանախոսը հավելեց, որ այնտեղ օրենքը դիվանագիտորեն է մոտեցել այս հարցին, քանի որ առկա է փոխադարձության պահը: «Թուրքիան այն երկրների հետ, որոնց հետ փոխադարձ պայմանագիր ունի կարող է գնել հողատարծքներ և` հակառակը: Սա կարծում եմ, որ Թուրքիայի համար շատ դիվանագիտական օրենք է»,- ասաց Ռ. Առաքելյանը: Սակայն միայն հայ-թուրքական հարաբերությունները չէ, որ պատճառ են հանդիսացել, որպեսզի այս օրինագիծը դրվի շրջանառության մեջ: Ինչպես հավաստեց Ռ. Առաքելյանը, ինքն ավելի վաղ է հղացել այս միտքը, երբ ուսումնասիրում էր Իսրայելի օրենքը: Երբ Իսրայել պետությունը ձևավորվեց որպես պետություն, առաջին գործը, որ նրանք արեցին, ինչպես նշեց օրինագծի հեղինակը, բոլոր հրեա մեծահարուստները Պաղեստինից հողեր գնեցին: Ընդ որում` այս հողերը հենց սահմանային գոտում էին: 5-6 տարի հետո պարզվեց, որ Պաղեստին պետությունը լուրջ փաստի առաջ է կանգնել հենց այս իմաստով, իրենց երկրի տարածքի մոտ 50 %-ը պատկանում է հրեա քաղաքացիներին, հայտարարեց բանախոսը:

«Ամիսներ առաջ բացվել է պարզ, առանց մտահոգիչ կետերի Սիրիայի և Թուրքիայի սահմանը: 4 ամիսների ընթացքում սիրիական կողմը ունեցել է 300 մլն դոլարի օգուտ սահմանի բացումից, իսկ թուրքական կողմը`մինչև 3 մլրդ դոլարի»,- ասաց քննարկմանը ներկա Վարդան Խաչատրյանը:

Ի դեպ, արդեն սահմանամերձ բավական հողատարծքներ, ինչպես նշեց Ռ. Առաքելյանը, գնված են, օրինակ, Իրանի քաղաքացիների կողմից, սակայն հստակ թվեր նշված չէն: Նշենք, որ սփյուռքի հայերի համար այս օրենքը խնդիրներ չի հարուցի, քանի որ երկքաղաքացիություն ունեցողների վրա այն չի տարածվում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց