Սանկտ-Պետերբուրգում մասսայական ծեծկռտուք` ադրբեջանցիների և չեչենների միջև

14:23 10/03/2010 » Տարածաշրջան

Սանկտ-Պետերբուրգում մասսայական ծեծկռտուք` ադրբեջանցիների և չեչենների միջև

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասսայական ծեծկռտուք է եղել չեչենների և ադրբեջանցիների միջև, որը հնարավոր է եղել զսպել միայն իրավապահների օգնությամբ: Այս մասին հաղորդում է Bakililar.AZ լրատվական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ ծեծկռտուքին վերջ տալու համար մեկնել է ՕՄՕՆ-ի 10 և ՊՊԾ 40 աշխատակից, արդյունքում կռվարարները դիմել են փախուստի:

18 մասնակից բերման է ենթարկել, նրանք բաց են թողել նախազգուշական զրույցից հետո:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին կրկին ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած կռվի արդյունքում սպանվել էր Ուկրաինայի 18 ամյա քաղաքացի:

Նախորդող նորություն` Ադրբեջանցին սպանել է Ուկրաինայի 18 ամյա քաղաքացու

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց