Էրդողանի ծաղրանկարի հեղինակին  դատեցին

10:11 10/03/2010 » Իրավունք

Էրդողանի ծաղրանկարի հեղինակին դատեցին

Նախօրեին թուրքական դատարանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հեղինակ, բրիտանացի նկարիչ Մայքլ Դիկինսոնին տուգանել է 7 հազար լիր` (4564 դոլար) միաժամանակ դատավճռի իրականացումը հետաձգելով (տարկետելով) հինգ տարով:

«Եթե հինգ տարվա ընթացքում ես ինչ-որ կասկածելի բան անեմ, ապա ստիպված կլինեմ վճարել տուգանքը կամ էլ բանտ նստել»,- ըստ AFP-ի, պատմել է ծաղրանկարիչը: Դիկինսոնի խոսքով, նա համաձայն չէ դատարանի որոշման հետ, որն իրեն մեղավոր է ճանաչել Էրդողանի «արժանապատվությունը վիրավորելու» համար, բայց չի պատրաստվում բողոքարկել:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մայքլ Դիկինսոնը, ով ավելի քան 20 տարի բնակվում է Թուրքիայում, Էրդողանի ծաղրանկարը 2006 թ. ներկայացրել է ցուցահանդեսում: Կոլաժի տեխնիայով արված ծաղրանկարը վարչապետին ներկայացրել է շան տեսքով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց