«Միլանո» խանութում  այս պահին վտարման գործողություններ են

15:04 10/03/2010 » Իրավունք

«Միլանո» խանութում այս պահին վտարման գործողություններ են

Այս պահին ԴԱՀԿ ծառայությունը վտարման գործողություն է իրականացնում «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Միլանո» խանութում:

«Կան դատարանի վճիռները, որոնց համաձայն պետք է կնքվի պայմանագիր, փողը փոխանցվի, որ վտարում իրականացվի, սակայն ձեռք բերող ընկերությունը (Ավո Ֆ.Մ.Հ. ՍՊԸ) հրաժարավում է պայմանագիր կնքել, քանի որ հասկանում է, որ պայմանագրի պայմաններն շահեկան չեն, քանի որ պայմանագրում չկան նշված այնպիսի կետեր, որոնք պետք է նշված լինեին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Օլիմպ» արտադրական-կոոպերատիվի բաժնետեր Հովհաննես Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ըստ նրա, եթե ձեռք բերող ընկերությունը կնքի այդ պայմանագիրը, փակուղու առջև կկանգնի, քանի որ պայմանագրի մեջ նշվում է միայն, որ առաջին հարկում պետք է վտարում իրականացվի, այնինչ տարածքը եռահարկ է, ունի նկուղային տարածք, հողատարածք: Այսօր վտարվում է ամբողջ գույքը:
«Հովհաննես Ղուկասյանը արդեն մեկ ու կես տարի է դիմել է, որ այդ գումարը ստանա, որպեսզի համարժեք գույք գնի ու իր գույքը տեղափոխի, բայց գումարը չեն փոխանցում, հավանաբար, իրենք իրենց նկատառումներն ունեն, ցանկանում են դրանով Հովհաննես Ղուկասյանի ֆինանսական վիճակը վատացնել և այլն»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա, իրենք Ավո Ֆ.Մ.Հ. ՍՊ ընկերությանը դիմել են բազմաթիվ անգամներ, որ պայմանագիրը կնքեն, գումարը փոխհատուցեն, սակայն ընկերությունը չի համաձայնվել, իսկ այժմ «առանց պայմանագիր կնքելու, առանց գումար փոխհատուցելու վտարում է իրականացվում»:

«Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված է, որ եթե պետությունը սեփականությունը վերցնում է հարկադրաբար, ապա նախքան գույքի վտարումը պետք է լինի համարժեք փոխհատուցում, այնուհետև երկու ամիս ժամանակ է սահմանվում, որպեսզի համարժեք գույք գնի ու տեղափոխի այնտեղ»,- ասաց Տ. Հայրապետյանը` հավելելով, որ բացահայտորեն խախտվում է Սահմանադրությունը, օրենքն ու մարդու իրավունքները:

«Մենք դիմել ենք դատական բոլոր ատյաններ, մնում է Եվրոպական մարդու իրավունքների դատարանը»,- ասաց փաստաբանը:

Նախորդող նորություններ`

«Բաց նամակ երկրի ղեկավարին. ՀՀ քաղաքացիների արդարացի պահանջները պետք է լուծվեն ոչ թե եվրոպական դատարանում, այլ սեփական երկրում

«Փաստաբան. Ցավոք, մենք հերթական մարդիկ ենք լինելու, որ մեր պետության անօրինությունները պետք է վիճարկենք Եվրադատարանում»
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց