10:19 10/03/2010 » Իրավունք

«Նորագյուղցի Ավետը» ձերբակալված է

Հանցավոր աշխարհում հեղինակություն հանդիսացող «Նորագյուղցի Ավետ» մականունով Ավետիք Մանուկյանը ձերբակալված է: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից: Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունը հաղորդել էր Ա. Մանուկյանի տնից զենք զինամթերք էր հայտնաբերել:

Աղբյուրի տեղեկացմամբ, մարտի 5-ին, ժամը 14.30-ին, մեղայականով ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Ա.  Մանուկյանն ու հայտնել, որ հայտնաբերված զենք-զինամթերքը պատկանում են իրեն և ինքը դրանք ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին:

Կատարվում է նախաքննություն:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց