19:50 10/03/2010 » Իրավունք
Փոստանջյանն ընդեմ քննիչի. Դատական երրորդ նիստը կլինի վաղը
Վաղը՝ ժամը 12.30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գայանե Կարախանյանի, կսկսվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննության շարունակումը ՀՀ ոստիկանության քննիչի որոշման վերաբերյալ, որով կարճվել էր «Ազատամտություն» օրաթերթում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ պատգամավորի պահանջով հարուցված քրեական գործը:
Նախորդ` մարտի 2-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը նախ շեշտեց, թե առկա վիրավորանքի փաստը և հարուցված քրեական գործի անհիմն կարճումը փաստացի վկայում են, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հանցավոր հետապնդումներն ու պատգամավորի իրավունքի խախտումը, ի դեմս ոստիկանության և դատախազության, կատարվել են պետական մարմինների հովանավորությամբ` պատգամավորի այլախոհության համար, ինչը նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը…
«Ապա փաստաբանի և դատավորի հարցերին քրեական գործը վերահսկած դատախազ Սերգեյ Աբրահամյանը և գործը կարճած քննիչ Աշոտ Մխիթարյանը միմյանց ձայնակցելով` անվրդով պատասխանում էին, թե հրապարակումների հեղինակները պատգամավորին վիրավորելու նպատակ չեն ունեցել, արտահայտել են իրենց վերաբերմունքը նրա մասնագիտական գործունեության նկատմամբ, հանցակազմ չկա: Այդ անհիմն, զավեշտի նմանվող «հիմնավորումները» ներկայացնելուց հետո դատախազն ու քննիչն այդուհանդերձ «մեծահոգաբար» ընդունեցին, թե վիրավորանքն առկա է, և որ պատգամավորն իրավունք ունի դատարան դիմելու… գործարար համբավը վերականգնելու համար»,- ասված է պատգամվորի տարածած հայտարարության մեջ:
Պատգամավորը հույս է հայտնել, որ հնարավոր է, որ վաղվա` թվով երրորդ դատաքննությունը լինի վերջինը, և դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակի արդեն իր մասնագիտական որոշումը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
