16:15 12/03/2010 » Իրավունք
Թմրանյութը օտարերկրացիների որովայնից դուրս է բերվել բժկական միջամտությամբ
Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 10-ին կասեցվել է Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման հերթական փորձը: Վերջին օրերի ընթացքում սա երրորդ դեպքն է:
«Զվարթնոց» օդանավակայանում, երեք օտարերկրյա ուղևորի բեռների զննության ընթացքում հայտնաբերվել է 4 կգ 656 գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ, որը ներծծված է եղել ուղեբեռներում գտնվող բրդյա բաճկոնների մեջ: Այս մասին հայտնեցին ԱԱԾ Մամուլի կենտրոնից:
Նույն օրը Երևան քաղաքում բացահայտվել և ձերբակալվել են հանցավոր խմբի երկու պարագլուխները, որոնք կազմակերպել էին թմրամիջոցի մաքսանենգ ներկրումը և արտահանումը:
Մարտի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում, Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ: Երևան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի չորս օտարերկրյա ուղևորի անձնական զննության ժամանակ, նրանց որովայնում, հայտնաբերվել է պոլիէթիլենային 130 հատ փոքրիկ տոպրակներում, 1կգ 345գրամ ընդհանուր քաշով, «մետամֆետամին» տեսակի թմրանյութ, որը բժշկական միջամտությամբ դուրս է հանվել:
Հարուցված քրեական գործերով նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ է բացահայտվել
Կանխվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձը
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
