Մշակութային արժեքները Հայաստանում անտեր են մնացել

15:38 13/03/2010 » Հասարակություն

Մշակութային արժեքները Հայաստանում անտեր են մնացել

Այդպես էլ անարդյունք մնացին զանգերը ՀՀ կառավարություն ու ՀՀ մշակույթի նախարարություն, պարզելու, թե ովքեր են փորձագետները, ում եզրակացության հիման վրա «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճը դուրս է բերվել Հայաստանի Հանրապետության Երևան Քաղաքի Պատմության և Մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից:

Կառավարությունից պատասխանի համար «ուղարկում էին» մշակույթի նախարարություն, ինչի «առթիվ» մշակույթի նախարարությունից իրենց զարմանքն էին արտահայտում, թե` մենք ինչ կապ ունեք. ընթացակարգը կառավարության սայթում կա:
 
Իհարկե, լրագրողը պիտի կարողանա տարբեր աղբյուրների հետ աշխատել, բայց ոչ` դառնա միայն սայթերի հետ աշխատող: Ի դեպ, մշակույթի նախարարության կայքէջը օրվա առաջին մասում չէր բացվում, իսկ կառավարության կայքէջում հիմնականում զետեղված են որոշումները և ոչ` դրանց ընդունման ընթացակարգերը:
 
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունից նույնիսկ որոշակի չպատասխանեցին (ի տարբերության քաղաքաշինության նախարարության) նախորդ անգամ տրված հարցին, թե` Ամառային դահլիճը մշակութային արժեք է, թե ոչ: Թեպետ` արդեն կար կառավարության համապատասխան որոշում ու գոնե «թիմայնությունից» ելնելով` պիտի պատասխանեին` «ոչ»:
 
Որևէ պետական ինստիտուտ չի պատասխանում հարցին, թե որ փորձագետների եզրակացությունն է նախորդել ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմանը:
 
Մնում է եզրահանգել`  եթե իրոք, ինչպես խոստովանում է մշակույթի նախարարությունը, ինքը որևէ կապ չունի Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի Պահպանության և օգտագործման հետ, ապա դեռ շատ մշակութային արժեքներ կկորցնի Հայաստանի Հանրապետությունը («ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՐԻՇՆԵՐՆ ԵՆ ԱՆՈՒՄ», panorama.am, 04/07/2008):
 
Ի  դեպ, որոշակի աշխուժություն կա փաստաբանների շրջանում. ընթացակարգը, որ այդպես ուզում են մատնացույց անել մշակույթի նախարարությունից, «ճաք է տվել», ու վերջիններս հնարավորություններ են տեսնում շահելու դատական գործընթացը, երբ ճարտարապետները դատական հայցով դատարան մտնեն կառավարության դեմ:

Նախորդող նորություն`
Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց