16:45 13/03/2010 » Իրավունք

Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ Լարս Վիլկսի սպանության մեջ մեղադրվողներից 3-ն ազատ են արձակվել

Իռլանդիայի ոստիկանությունն ազատ է արձակել Մուհամեդի ծաղրանկարների հեղինակ, շվեդ Լարս Վիլկսի սպանության մեջ մեղադրվող 7 մահմեդականներից 3-ին: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Երկու կանանց և տղամարդուն, որոնք հարցաքննվել են երեքուկես օր, որևիցե մեղադրանք չի առաջադրվել: Եվս երեք տղամարդ և մի կին դեռևս ձերբակալված են:

Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները`պատկերված շան տեսքով, տպագրվել էին 2007թ-ի օգոստոսին` Nerikes Allehanda թերթում:

Մահմեդականները բողոքի ակցիաներ կազմակերպեցին նկարի կապակցությամբ, իսկ «Ալ Քաիդայի» մերձավոր կազմակերպությունները խոստացան Վիլկսի սպանողին 100 հազար դոլար պարգևատրություն, ևս 50 հազարն էլ սկզբից, «եթե նրան մորթեն ինչպես գառանը»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց