Երկու ամսում՝ 87 վրաերթ, 16 զոհ

11:24 13/03/2010 » Իրավունք

Երկու ամսում՝ 87 վրաերթ, 16 զոհ

Այս տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրված 249 ճանապարհատրանսպորտային պատահարներից 87-ը հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքեր են:

Ոստիկանության տեղեկացմամբ, դրանց հետևանքով 16 մարդ զոհվել է, իսկ 81-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Արձանագրվել է նաև տրանսպորտային միջոցների բախման 73 դեպք, որոնց հետևանքով 9 մարդ զոհվել է, 128-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել