13:46 13/03/2010 » Տարածաշրջան

Ադրբեջանական բանակ. իշխանությունների` փաստերը քողարկելու փորձը տապալվեց

Ադրբեջանում սկսվել է զինվորական մեքենայի վթարի պատճառով զոհված զինծառայողների գործով դատավարությունը: Վթարի հետևանքով 5 զինծառայողներ մահացել էին, իսկ 10 մարդ ծանր վիրավորվել էր, որոնցից 7-ը ևս եղել են զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում է Թրենդ լրատվական գործակալությունը:

Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել 2009 թվականի նոյեմբերի 11-ին, Թարթառի շրջանի Ջամիլի գյուղի մերձակայքում: Զինվորականներ տեղափոխող ԶԻԼ մակնիշի մեքենան բախվել էր բեռնատար մեքենայի:

Վթարի արդյունքում զինծառայողներ` Էլշան Մամեդովը, Օրհան Գուլիևը, Պյարվիզ Աղաևը, Ռաշադ Թագիլին, Յաշար Վելիևը զոհվել էին, 7-ը` վիրավորվել: Միջադեպի արդյունքում 3 քաղաքացիական անձ ևս վիրավորվել էին:

Հիշեցնենք, որ միջադեպի հաջորդող օրերին ադրբեջանական մի շարք լրատվական միջոցներ` հղում անելով պաշտոնական մարմիններին, հայտնել էին, որ վթարի արդյունքում 1 մարդ է մահացել, իսկ մնացածները վիրավորվել են: Սակայն արդեն այսօր հայտնի է դարձել, որ վթարի արդյունքում զոհվածների թիվը 5-ն է, ինչը պաշտոնական աղբյուրները փորձել են քողարկել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց