16:36 13/03/2010 » Իրավունք

Վնուկովոյում մոտ 1 կգ հերոին են հայտնաբերել

Մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանում իրավապահ մարմինները մոտ մեկ կիլոգրամ քաշով թմրանյութ են հայտնաբերել: Ինչպես «Ինտերֆաքսի» թղթակցին ասել է իրավապահ մարմինների աղբյուրներից մեկը, ոստիկանության աշխատակիցներն օդանավակայանում ձերբակալել են Տաջիկստանի գործազուրկ մի քաղաքացու` 866,9 գրամ հերոինի իրացման պահին:

Ավելացնենք, որ 2009 թ. դեկտեմբերի 23-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում Հոշիմին (Վիետնամ)-Մոսկվա չվերթի ինքնաթիռում մաքսային վերահսկողության իրականացման ընթացքում ձերբակալվել էին երկու ռուսներ, ովքեր փորձել էին Ռուսաստանի մայրաքաղաք տեղափոխել 52 կգ մարիխուանա:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց