21:35 30/07/2010 » Իրավունք
Ֆրանսուհին ընդունել է իր մեղքը ութ նորածին երեխաների խեղդամահ անելու մեջ
Ֆրանսուհի Դոմենիկ Կոտրեն, ով մեղադրվում է սեփական ութ նորածին երեխաներին խեղդամահ անելու մեջ, ընդունել է իր մեղքը:
Ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, այդ մասին հայտնել է ձերբակալված ֆրանսիացի զույգի փաստաբանը:
«Խիղճն այլևս չէր տանում նրան պահել այդ գաղտնիքը, իսկ այժմ նա թեթևություն է զգում»,- հայտնել է փաստաբանը:
Հիշեցնենք, մարդասպան զույգի ձերբակալության մասին տեղեկատվությունն երեկ տարածել էին ֆրանսիական գործակալությունները: Ըստ հաղորդման, Վիլեր-օ-Տերտր քաղաքի ոստիկանություն էր դիմել մի զույգ՝ հայտնելով, որ իրենց այգում երեխաների մարմիններ կան:
Դեպքի զննությամբ տնամերձ բակում հայտնաբերվել են ցելոֆանե տոպրակների մեջ փաթաթված ևս մի քանի մարմիններ:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել տան նախկին տերերին և պարզել, որ մայրը վերջին տասը տարիների ընթացքում պարբերաբար խեղդամահ էր անում իր երեխաներին:
Ձերբակալված զույգի փաստաբանը հայտնել է, թե Կոտրե զույգը կուղարկվի հոգեբուժական փորձաքննության, որը կպարզի, արդյոք նրանք գիտակցել են, որ հանցագործություն են կատարում:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:50 02/09/2010 » Քաղաքական
Սպանված ադրբեջանցի դիվերսանտների իրական թիվ կամաց-կամաց բացահայտվում է
20:09 02/09/2010 » Սպորտ
20:05 02/09/2010 » Սպորտ
19:56 02/09/2010 » Սպորտ
Ջովաննի Տրապատոնի. «Հայաստանի հավաքականն արագ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլ է ցուցադրում»
19:56 02/09/2010 » Քաղաքական
Ինչո՞ւ է աղմկում Իլհամ Ալիևը
Ի. Ալիևի հայտարարությունների նպատակը մոտալուտ պատերազմի պատրանք ստեղծելն է, որի միջոցով հանրության ուշադրությունը կշեղվի ներքին խնդիրներից և սոցիալական անարդարությունները կմղվեն երկրորդ պլան:
