20:09 30/07/2010 » Իրավունք

Հայտնաբերվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 442 հանցագործության դեպք

Այսօրվա ՀՀ ոստիկանությունում հրավիրված կոլեգիայի նիստում նշվել է, որ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը նվազել է 37-ով կամ 32,2%-ով (2009թ 6 ամսում` 115, 2010թ 6 ամսում` 78):

Անդրադառնալով լատենտային հանցատեսակներից թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարին, հարկ է նշել, որ 2010թ. 6 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 811 նման հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539-ի դիմաց:

Կտրուկ բարելավվել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հատկապես թմրամիջոցների իրացման դեպքերի հայտնաբերման աշխատանքների արդյունավետությունը: Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 809 դեպքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 51,2%-ով (2009թ 6 ամսում՝ 535), իսկ թմրամիջոցների իրացման դեպքերն աճել են գրեթե 2 անգամ (2009թ 6 ամսում՝ 228, 2010թ 6 ամսում՝ 423):

2010թ. 6 ամիսներին հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 44 կգ 646 գրամ թմրամիջոցներ, այդ թվում մոտ 37 կգ` այսպես կոչված «ծանր» (ափիոն, հերոին և մետամֆետամին):

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայությունները և տարածքային մարմինները, համագործակցելով հանրապետության մյուս իրավապահ մարմինների հետ, հայտնաբերել են տնտեսական գործունեության դեմ ուղղված 442 հանցագործության դեպք (2009թ 6 ամսում՝ 358):

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից տարվել է զգալի աշխատանք կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Արդյունքում` 2010թ. 6 ամիսների ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են կոռուպցիոն բնույթի 341 հանցագործության դեպքեր (2009թ 6 ամսում՝ 229), որոնցից 233-ը բաժին է ընկնում ոստիկանությանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում նվազել է բացահայտված կաշառակերության դեպքերի թիվը (2009թ. 6 ամսում` 31, 2010թ. 6 ամսում` 22:

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու առումով ՀՀ ոստիկանությունը կարևորում է հատկապես կանխարգելման աշխատանքները, առանձնակի ուշադրության կենտրոնում պահելով կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերումը, պաշտոնյաների գործունեության իրավական հստակ կարգավորումը, դրա նկատմամբ անհրաժեշտ հսկողության սահմանումը, ինչպես նաև հանրային պատշաճ իրազեկումը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել