Իրավունք 13:27 05/08/2010

Լևոն Երզնկյան. «Այսօր դատական համակարգը գրեթե անվերահսկելի է»


Հայաստանի դատական համակարգի մասին, ինչպես ասում են, վերջին շրջանում շատ երգեր են գրվել` մասնավորապես եվրակառույցներն առիթը բաց չեն թողնում այս կամ այն բանաձևում անդրադառնալ Հայաստանի դատաիրավական համակարգին:

«Հանցավորության դեմ պայքարին հաստատ չեն նպաստում մեր դատարանների անգամ ոչ մեծ ծանրության հանցանքի համար առավելագույն պատիժ նշանակելու` ձևավորված ոչ բարի ավանդույթը, արդարացման դատավճիռների գրեթե ի սպառ բացակայությունը, և ինչու չէ` նաև դատական սխալները», -Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Լևոն Երզնկյանը:

Դատական համակարգի ոչ կատարյալ լինելու հանգամանքը, որը պարբերաբար մատնանշում են եվրոպացիները, ըստ նրա, իրավիճակը չի փոխվում, քանի որ մեզանում շեշտադրումը դրվում է ոչ թե համակարգային բարեփոխումների, այլ դատավորների անկախ լինելու վրա:

«Դատավորի անկախ լինելու և միայն օրենքին ենթարկվելու գաղափարը ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, սակայն դատարանների անկախ լինելու հանգամանքը, որն աշխարհում ընդունված և ժողովրդավարական երկրի համար միակ ճիշտ տարբերակն է, ոմանց կողմից Հայաստանում հասկացվում է բառացիորեն, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ Հայաստանը դեռևս անցումային փուլում է և համապատասխան հիմք չունի այն հստակ իրագործելու համար»:

«Այսինքն, եթե դեռ մի քանի տարի առաջ դատական համակարգը վերահսկելու գործառույթներ ունեին ՀՀ նախագահի աշխատակազմի, ինչպես նաև արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումները, ապա այսօր դատական համակարգը գրեթե բացարձակ անվերահսկելի վիճակում է, որի արդյունքում մեր դատավորները կարող են իրենց թույլ տալ կիրառել ՍԴ կողմից տարիներ առաջ արդեն իսկ հակասահմանադրական ճանաչված նորմ, կամ առանց նիստ անելու որոշում կայացնել նիստը հետաձգելու մասին»,-իր տեսակետը հայտնեց Երզնկյանը:

Լ.Երզնկյանի կարծիքով, գործող օրենսդրության կոպտագույն խախտումներից է նաև գործով էական նշանակություն ունեցող փաստաթղթրի բնօրինակի բացակայության պայմաններում դատավճռի հիմքում դրա քսերոպատճեն դնելը, կամ դատավորի օգնականի կողմից` իր ստորագրությամբ, քաղաքացու հայցադիմումը հետ վերադարձնելը:

Բացի այդ, մեր դատավորների մոտ համատարած «ավանդույթ» է դարձել նախաքննության մարմնի հետ անվերապահորեն համաձայնվելը և անգամ ոչ մեծ ծանրության հանցագործությունների նախաքննության փուլում, այդ գործերով մեղադրյալներին կալանավորելու վերաբերյալ որոշումներ կայացնելը, անտեսելով գրավը և քրեական օրենսդրությամբ նախատեսված այլընտրանքային մյուս պատժատեսակները:

Նրա խոսքով, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու կատարյալ և իրականում անկախ դատական համակարգ ունենալու համար:

Լուծումները կարելի է գտնել , ասենք, մշակելով համապատասխան մոտեցումներ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր դատավորի կողմից օրենքի պահանջների հստակ և միատեսակ կիրառման նկատմամբ հսկողությունը դնել նաև դատական համակարգի ընդհանուր ենթակայության և վերահսկողության շրջանակներից դուրս գտնվող պետական մարմինների վրա, ինչը էապես կնպաստի տվյալ ոլորտում ընդհանուր իրավիճակի բարելավմանը:

Նա ասաց, թե խնդրահարույց ու անհանգստացնող են նաև որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց պատժի կրումն ու դրա հետ կապված խնդիրները:

Լ.Երզնկյանը մատնանշեց, որ հանցավորության աճի ու դատարանների կողմից բոլորի նկատմամբ միայն խիստ պատիժների կիրառման պայմաններում անխուսափելիորեն տեղի է ունենում կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր թվաքանակի աճ, ինչն էլ իր հերթին առաջ է քաշում մեկ այլ` քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվախության խնդիր:

«Իրականում այն նոր չէ և ամբողջովին կապված է խորհրդային տարիներից մնացած ժառանգության հետ, երբ գործող քրեակատարողական օրենսդրության համաձայն, կալանավորված կամ դատապարտված մեկ անձին հատկացվում էր երկու քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածք, մինչդեռ քրեակատարողական քաղաքականության ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորություններից ելնելով իրականացվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում ներկայումս կալանավորված կամ դատապարտված մեկ անձին հատկացվող բնակելի տարածքը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից»,- նշեց Panorama.am-ի զրուցակիցը:

Ըստ նրա, եթե դրան գումարենք կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր թվաքանակի աճը և առկա շենքային պայմանների ծավալների առանց այդ էլ անբավարար լինելու հանգամանքը, պարզ կդառնա իրական իրավիճակը:

Արդյո՞ք իշխանությունները խնդրին մատների արանքով են նայում, առավել ևս միզագային կառույցների մատնանշումներից հետո հարցին, Լ.Երզնկյանը տեղեկացրեց, որ խնդիրը չի անտեսվում և, օրինակ, դեռևս 2009 թ-ն Կառավարության հավանությանն է արժանացել հայեցակարգ, որի մի հատվածը վերաբերվում է նոր ՔԿ հիմնարկների կառուցմանը, առկա հիմնարկների վերանորոգմանն ու վերազինմանը:

Ըստ այդմ, առաջիկա 10 տարիներին նախատեսվում է շահագործման հանձնել 4 լիովին նոր քրեակատարողական հիմնարկ և կապիտալ վերանորոգել ևս չորսը: Դրա արդյունքում եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող ութ ՔԿ հիմնարկների ընդհանուր լրակազմը կկազմի 5500 անձ, ներկայումս գործող 13 ՔԿ հիմնարկների 4167 անձ ընդհանուր լրակազմի դիմաց, իսկ մի շարք ՔԿ հիմնարկներ կդադարեն գործել:

Լիա Խոջոյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}