Իրավունք 10:18 11/08/2010

«ՔԿ հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը իր լուծումը պահանջում է այսօր»

Panorama.am-ը մի քանի օր առաջ գրել էր այն մասին, որ առաջիկա 10 տարիներին նախատեսվում է շահագործման հանձնել 4 լիովին նոր քրեակատարողական հիմնարկ ու կապիտալ վերանորոգել ևս չորսը, ինչի արդյունքում եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող ութ ՔԿ հիմնարկների ընդհանուր լրակազմը կկազմի 5500 անձ, ներկայումս գործող 13 ՔԿ հիմնարկների 4167 անձ ընդհանուր լրակազմի դիմաց, իսկ մի շարք ՔԿ հիմնարկներ կդադարեն գործել:

Այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում ներկայացրել էր «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Լևոն Երզնկյանը: Հաշվի առնելով ՔԿ հիմնարկների ներկայիս իրավիճակն ու իր իսկ մատնանշած ծրագրի իրագործումը, նրանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ թերություն կարող է ունենալ այդ ծրագիրը:

«Հիշյալ ծրագրի միակ թերությունը կայանում է նրանում, որ այն նախատեսված է իրագործել 10 տարվա ընթացքում, մինչդեռ ՔԿ հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը առկա է և իր լուծումն է պահանջում արդեն այսօր»,- նշեց Լ. Երզնկյանը:
Նրա կարծիքով խնդրի լուծմանը էապես կնպաստի ՀՀ օրենսդրությամբ սահմանված, դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի լիարժեք կիրառումը, քանի որ վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ քիչ քանակությամբ դատապարտյալներ են պայմանական վաղաժամկետ ազատվում պատժի հետագա կրումից:

Իսկ ո՞րն է խնդիրը: ՀՀ գործող օրենսդրության համաձայն, դատարանի կողմից նշանակված պատժի որոշակի մասը կրելուց հետո, դատապարտյալն իրավունք ունի պայմանական վաղաժամկետ ազատվել պատժի հետագա կրումից կամ` պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով: Ինչպես նշեց Լ.Երզնկյանը, ներկայումս Հայաստանում գործում է դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու եռաստիճան համակարգ` ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ հիմնարկի վարչական հանձնաժողով, անկախ հանձնաժողով և դատարան, սակայն այդ եռաստիճան համակարգի գործելու պայմաններում հատկապես շատ են բողոքները, կապված անկախ հանձնաժողովների և դատարանների գործունեության հետ:

Օրինակ` ՀՀ քրեակատարողական օրենսդրության համաձայն, պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը պարտադիր կարգով և մեկամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի կարգապահական տույժ չունեցող բոլոր դատապարտյալների անձնական գործերը, որոնք ենթակա են պայմանական վաղաժամկետ ազատման և եթե առկա են օրենսդրությամբ ամրագրված այլ չափանիշները (դրական բնութագիրը, կարգապահությունը, ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կայուն կապը և այլն), ապա հանձնաժողովի կողմից պետք է միջնորդագիր ներկայացնի անկախ հանձնաժողովին` տվյալ դատապարտյալի նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատելու նորմը կիրառելու մասին. « ՀՀ օրենսդրությամբ սահմանված են դատապարտյալին կարգապահական տույժի ենթարկելու, այն մարելու, դրական կամ բացասական բնութագրվելու և այլնի վերաբերյալ հստակ նորմեր և հնարավոր է, որ հենց դա է պատճառներից մեկը, որ վարչական հանձնաժողովների կողմից կայացված որոշումների կապակցությամբ բողոքներ գրեթե չենք հանդիպում»,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց` սակայն նույնը չի կարելի ասել ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված անկախ հանձնաժողովների գործունեության մասին, որի կողմից իրականացվող աշխատանքը որևէ ձևով չի արձանագրվում, յուրաքանչյուր դատապարտյալի հարցի քննարկման արդյունքում իրականացվում է փակ գաղտնի քվեարկություն և արդյունքների մասին ընդամենը ստորագրությամբ տեղեկացվում է դատապարտյալին` առանց որևէ պատճառաբանված որոշում կայացնելու:

Պարզվում է, որ սա էլ վերջը չէ: Եթե անգամ դատապարտյալին հաջողվի անցնել վարչական և անկախ հանձնաժողովներով և երկու դեպքում էլ ստանալ դրական եզրակացություն, միևնույն է, ըստ Լ.Երզնկյանի, որևէ երաշխիք չկա, որ նա իրականում պայմանական վաղաժամկետ կազատվի պատժի հետագա կրումից, քանի որ նրա գործով վերջնական որոշում կայացնողը դատարանն է, իսկ մեր դատարանների կամայականությունների և չհիմնավորված որոշումների մասին խոսելն ավելորդ է:
Այնպես որ թերևս նման դեպքերն են կարողանում բացղատրել, թե ինչո՞ւ և ինչպե՞ս ունենք այն, ինչ ունենք` գերծանրաբեռնված ՔԿ հիմնարկներ և առաջին անգամ, ասենք, մանր գողության համար մեկ տարի ազատազրկման դատապարտված, հասարակության համար վտանգ չներկայացնող, իր արարքի համար բազմակի զղջացած, սակայն պատիժն ամբողջությամբ կրող դատապարտյալների մի ահռելի քանակություն:

«Հարց է ծագում` ո՞ւմ է պետք այս եռաստիճան համակարգը և ի՞նչ նպատակների է այն ծառայում, չէ՞ որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ճիշտ և լիարժեք կիրառումն առաջին անգամ դատապարտված կամ նախկինում դատված, սակայն իր ուղղումն ապացուցած դատապարտյալների համար խրախուսանքի, ինչպես նաև պատժի կրման ընթացքում օրինակելի վարքագիծ դրսևորելու ևս մեկ լրացուցիչ խթան է հանդիսանում»,- կարծում է նա:

Ելքն, ըստ Panorama.am-ի զրուցակցի, հետևյալումն է. նախ, ի վերջո ժամանակն է ձերբազատվել խորհրդային բարդույթներից ու փշալարերի հետևն ընկած յուրաքանչյուր մարդու մեջ տեսնել օտար, հասարակության համար այլևս ոչ պիտանի տարր:
 

«Անհրաժեշտ է նաև հնարավորինս սեղմ ժամկետներում հստակեցնել պայմանական - վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման մեխանիզմները, վերացնելով իրեն չարդարացնող եռաստիճան համակարգը և միջոցներ ձեռնարկելով տվյալ ինստիտուտի լիարժեք կիրառումն ապահովելու համար, ինչն անկասկած կհանդիսանա դատապարտյալներին հասարակությանը վերաինտեգրելու և հանցագործությունների աճն ու կրկնակիությունը կանխելու առավել կառուցողական և արդյունավետ միջոցներից մեկը »,- հավելեց Լ.Երզնկյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խոշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}