«Արդշիինվեստբանկ»-ի «Գորիս» մասնաճյուղի կառավարիչը դատապարտել 9,5 տարվա ազատազրկման

19:11 31/08/2010 » Իրավունք

«Արդշիինվեստբանկ»-ի «Գորիս» մասնաճյուղի կառավարիչը դատապարտել 9,5 տարվա ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Արդշիինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարչին հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար առաջադրված մեղադրանքը և դատապարտել 9,5 տարվա ազատազրկման: Այս մասին տեղակացանք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից:

Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազի ներկայացրած ապացույցներն առ այն, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հ. Բախշյանը 2006-2009թթ. թվով 95 ֆիզիկական և 5 իրավաբանական անձանց անուններով ձևակերպել է կեղծ վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 918.786.604 դրամ: Վարկերը ձևակերպվել, ելքագրվել և յուրացվել են նրա կողմից փաստացի ղեկավարվող ընկերությունների գործունեության և անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ ուղղվել է կեղծ վարկերը և դրանց տոկոսները մարելուն, որպիսի գործողություններով Հ.Բախշյանը, թաքցրել, խեղաթյուրել է նախկինում հափշտակած առանձնապես խոշոր չափերի գումարների՝ 496.863.500, 42 դրամի իրական բնույթը, ծագման աղբյուրները, տեղաշարժը, այսինքն օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացած եկամուտները:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.08.2010թ. դատավճռով Հ. Բախշյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 9 տարի 6 ամսվա ազատազրկման` հանցավոր ճանապարհով ստացված գուքի` 496 863 500 դրամի բռնագրավմամբ` հօգուտ պետբյուջեի: Բանկի մյուս 6 աշխատակիցները հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով:

Անդրադառնալով «Արդշինինվեսբանկին» պատճառված վնասի վերականգնմանը՝ դատարանը պարզել է, որ 918.786.604 ՀՀ դրամից մի մասը մարվել է Հովիկ Բախշյանի կողմից, կեղծ վարկերը սպասարկելու եղանակով, իսկ 351.643.500 ՀՀ դրամն էլ հատուցվել է «Ռասկո» ապահովագրական ՍՊԸ-ի կողմից, արդյունքում չվերականգնված մասը կազմել է 340.216.012 ՀՀ դրամ, ինչը նկատի ունենալով դատարանը վճռել է ամբաստանյալներից համապարտությամբ հօգուտ «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել ընդհանուր առմամբ 340.216.012 ՀՀ դրամ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց