Խանգարել է «Երևան-Բաթումի» գնացքի ուղևորներին և… ձերբակալվել

10:00 01/09/2010 » Իրավունք

Խանգարել է «Երևան-Բաթումի» գնացքի ուղևորներին և… ձերբակալվել

Երևանից Բաթումի մեկնողներն օրերս տհաճ անակնկալի են հանդիպել: Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, օգոստոսի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Երևան-Բաթումի» գնացքի ուղևոր, 1978 թ. ծնված Միսակ Ս.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ուղևորների ներկայությամբ տվել սեռական բնույթի հայհոյանքներ, խանգարել նրանց հանգիստը, չի ենթարկվել գնացքը ուղեկցող, ոստիկանության «Գյումրի» կայարանի գծային բաժնի ծառայողի օրինական պահանջներին և ցույց է տվել դիմադրություն, ինչի համար «Վանաձոր» կայարանում բերման է ենթարկվել գծային բաժանմունք:

Միսակ Ս.-ն ձերբակալված է: Նախաքննությունը վարում է Լոռու մարզի քննչական բաժինը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց