Լոռիում ապօրինի հատված ծառեր են հայտնաբերվել

17:58 02/09/2010 » Իրավունք

Լոռիում ապօրինի հատված ծառեր են հայտնաբերվել

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով Լոռու մարզի ԲՏՊ բաժնի տեսուչները մեկնել են մամուլում հրապարակված ահազանգի հետքերով:


ՀՀ ԲՊՏ Լոռու տարածքային տեսուչները համագործակցելով ՀՀ տարածքային ոստիկանության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հայտնաբերել են հատված ծառերը և հաշվարկել բնությանը հասցված վնասը:
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանի կողմից հատվել է վեց ծառ, 4-ը` բոխի և 2-ը`հաճարենի:

Հաշվարկվել է բնությանը հասցված վնասը, ինչը կազմել է 442.500դրամ:
ՀՀ ԲՆ Լոռու մարզային տեսուչները, ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են շրջայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է հատված ևս 5 ծառ, 3-ը` հաճար, 2-ը` բոխի: Հաշվարկվել է բնությանը պատճառված վնասը ինչը կազմել է 222.000դրամ:


Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, գործերը գտնվում են Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում:

 

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց