Դանակով սպառնացել են ու գողացել 30 շիշ գարեջուր և 6 կգ պաղպաղակ

10:14 02/09/2010 » Իրավունք

Դանակով սպառնացել են ու գողացել 30 շիշ գարեջուր և 6 կգ պաղպաղակ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օգոստոսի 31-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում գտնվող առևտրի կրպակից գողություն է կատարվել: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության ծառայողները նույն օրը բերման են ենթարկել 1964 թ. ծնված Գնել Հ.-ին, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Պարզվել է, որ նա և 1977 թ. ծնված Անդրանիկ Վ.-ն ժամը 04.30-ի սահմաններում դանակով սպառնալով նշված կրպակի վաճառող, 1976 թ. ծնված Նիկոլայ Ա.-ին` հափշտակել են 30 շիշ գարեջուր և 6 կգ պաղպաղակ:

Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են միջոցառումներ Անդրանիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց