Դատապարտյալի գրպանից թմրանյութ է հայտնաբերվել

18:25 03/09/2010 » Իրավունք

Դատապարտյալի գրպանից թմրանյութ է հայտնաբերվել

Նախօրեին, ժամը 17.30-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկությունից ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 30-ին, ժամը 14.00-ի սահմաններում, հիմնարկության տնտեսական աշխատանքներում ընդգրկված դատապարտյալ, 1958 թ. ծնված Ս. Ջ.-ի (2008 թ. ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման) գրպանից հայտնաբերվել է 0,750 գ մածուցիկ զանգված, որն ըստ փորձագետի եզրակացության` ացետիլացված ափիոն թմրամիջոց է:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկացանք ոստիկանության պաշտոնական կայքից:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց