19:16 06/09/2010 » Իրավունք

60-ամյա կնոջը Մաշտոցի պողոտայում վրաերթի են ենթարկել

ՀՀ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1959-ին ծնված Սամվել Մ.-ն ժամը 04.00-ին, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան` Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտ վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 60 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 05.10-ին մահացել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց