14:20 07/09/2010 » Իրավունք

Բանակում կատարված հանցագործությունների հեղինակները իրավական գնահատական կստանան. Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը բանակում վերջին սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության մանրամասներ այսօր լրագրողների հետ զրույցում չհրապարակեց: «Խնդիրը խիստ հսկողության տակ է պաշտպանության նախարարի կողմից, կստանան իրավական գնահատական ցանկացած հանցագործությունների հեղինակները», -հավելեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում, հրազենային մարմնական վնասվածքներով նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով`«Երկու կամ ավելի անձանց սպանությունը»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց