Ֆաթուլաևի ազատության հարցը դեռևս մնում է «օդում կախված»

18:47 07/09/2010 » Տարածաշրջան

Ֆաթուլաևի ազատության հարցը դեռևս մնում է «օդում կախված»

Այսօր Ադրբեջանի վերաքննիչ դատարանում կայացել է ազատազրկման մեջ գտնվող լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի գործով դատավարության նախապատրաստական նիստը: Սակայն, Բաքիլիլար.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, դատական նիստը հետաձգվել է:

Նշենք, որ Է. Ֆաթուլաևը նշել է, որ Գարադագի շրջանային դատարանի նիստի արձանագրություններին ամբողջությամբ չի ծանոթացել, ինչից հետո նիստը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ դեռևս 2007 թվականին, Խոջալուի դեպքերի վերաբերյալ, զրպարտություններ կատարելու մեղադրանքով, վերջինս Յասամալի շրջանային դատարանի կողմից դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման: Սակայն հետագայում իշխանությունները դրանով չէին սահամանփակվել և ևս մեկ շինծու մեղադրանքի հիման վրա դատապարտել 8.5 տարվա ազատազրկման:

Սակայն, 2010 թվականի ապրիլի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, որի համաձայն՝ ադրբեջանական դատարանների գործողությունները համարվեցին անօրինական: Ինչից հետո, դատարանը կոչ արեց՝ լրագրողին անհապաղ ազատ արձակել:

Սակայն ադրբեջանական իշխանությունները, հաշվի չառնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ինչպես նաև մի շարք երկրների, միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների հորդորները, հակառակ քայլերի գնացին:

Իսկ սրանից գրեթե կես տարի առաջ, 2009 թվականի դեկտեմբերի 29-ին, խցում, որտեղ պահվում էր «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիրը՝ Էյնուլա ֆաթուլաևը, ստուգումներ իրականացվեցին, ինչի արդյունքում Ֆաթուլաևի կոշիկի և հագուստիի մեջ թմրանյութեր «հայտնաբերվեցին»: Դեռևս այդ ժամանակ լրագրողը հայտարարել է, որ դա իրենը չէ, և իր նկատմամբ հաշեհարդար են տեսնում:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց