16:18 07/09/2010 » Աշխարհում

ԱՊՀ տնտեսական դատարանը մեկամսյա ժամկետ է սահմանել Մոսկվայի եւ Մինսկի միջեւ մաքսային վեճը հարթելու համար

ԱՊՀ տնտեսական հարցերով դատարանն այսօր կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել` մեկ ամիս տրամադրել Ռուսաստանին ու Բելառուսին` ոչ դատական կարգով համաձայնության գալու Ռուսաստանի կողմից Բելառուսից նավթամթերքի և նավթաքիմիական հումքի դիմաց մաքսային հարկի գանձման օրինականության հարցում:
 

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 25-ին Բելառուսի արդարադատության նախարարությունը հայցով դիմել էր ԱՊՀ տնտեսական հարցերով դատարան` Ռուսաստանից ներմուծվող նավթամթերքի և նավթաքիմիական հումքի դիմաց մաքսային տուրքեր գանձելու հարցով:

 Կառաույցն այն որակել էր որպես անօրինական գործողություն: Ռուսական կողմն իր հերթին մաքսային տուրքի գանձումը հիմնավորում էր երկու երկրների միջեւ առկա երկկողմ համաձայնագրերի դրույթներով;
Ռիա Նովոստի գործակալության տեղեկացմամբ, այսպիսով դատարանը բավարարել է ռուսական կողմի միջնորդությունն առ այն, որ միջպետական վեճը պետք է հարթվի ոչ դատական կարգով, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր պաշտոնական Մոսկվան:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց