Բիժուտերիայի գողը

10:10 07/09/2010 » Իրավունք

Բիժուտերիայի գողը

Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 1982 թ. ծնված Մերի Ս.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 3-ին հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և բիժուտերիա: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Կենտրոնականի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է սեպտեմբերի 1-ին այլ հանցագործություն կատարելու համար բերման ենթարկված Գ.Գրիգորյանը:
Պարզվել է նաև, որ նա 2009 թ. վերջին տեխնիկական միջոցների գործադրմամբ 1979 թ. ծնված Արմեն Ա.-ի բնակարանի խոհանոցի պատուհանը բացելով` նա գողացել է հեռուստացույց, համակարգիչ, խաղային համակարգիչ և կենցաղային այլ իրեր:

Գ. Գրիգորյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց