Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը

13:02 07/09/2010 » Իրավունք

Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը թաքցրել է Երևանի բնակիչ Ռ.Ավոյանի կողմից անչափահասներ Գ.Ի.-ին և Ա.Մ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ դեպքը: Եվ ներկայացվել, թե Գ.Ի-ին մարմնական վնասվածքներ է պատճառել Ա.Մ.-ն և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար վերջինիս հորից շորթմամբ պահանջել եւ սեպտեմբերի 2-ին, իր աշխատասենյակում ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։ Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց