Եվս մեկ ինքնասպանություն բանակում. կատարվում է հետաքննություն

11:08 09/09/2010 » Իրավունք

Եվս մեկ ինքնասպանություն բանակում. կատարվում է հետաքննություն

Օրերս ՀՀ բանակում կատարված հերթական ինքնասպանության կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը: Ըստ նրա փոխանցած պաշտոնական տեղեկատվության, սեպտեմբերի 8-ին առավոտյան 9:30-ի սահմաններում, N զորամասի իրային գույքի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ծնված 1983 թվականին, ծառայում է 2008 թվականից (Վայքի զինկոմիսարիատ) ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային գնդակային վիրավորում գլխի շրջանում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ մինչ այդ ևս ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպանության դեպքեր են գրանցվել բանակում:

Նախորդող նորություն` Գումարտակի կապիտանը ծեծել է զինծառայող Նազարյանին, նվաստացրել նրա պատիվն ու արժանապատվությունը. Կան ձերբակալվածներ. ՀՀ ՊՆ

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց