Կրակոց` Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում

16:08 09/09/2010 » Իրավունք

Կրակոց` Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում

Այսօր, ժամը 09.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1992 թ. ծնված Կարո Ա.-ին և 1993 թ. ծնված Գևորգ Ղ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.20-ին, նշված համալսարանի առաջին հարկի միջանցքում, վիճաբանության ժամանակ Կարո Ա.-ն իրեն պատկանող «Ատմագա» տիպի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է նույն համալսարանի ուսանող Տարոն Հ.-ի և Գևորգ Ղ.-ի ուղղությամբ:
Ատրճանակն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Տարոն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկացանք ոստիկանության պաշտոնական կայքից:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց