16:23 09/09/2010 » Տարածաշրջան

Ադրբեջանցի լրագրողի սպանությունը մնում է չբացահայտված

Մամուլի համերաշխության օրը լրագրողները այցելել են երկու հայտնի լրագրողների՝ Ադրբեջանի անկախ ժուռնալիստիկայի հիմնադիր Նաջաֆ Նաջաֆովի և «Մոնիտոր» թերթի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյովի գերեզմաններին:

Նշենք, որ Էլմար Հուսեյնովինգազանաբար սպանել են 2005 թվականին:

Դեռ այդ ժամանակ, երկրի ղեկավարը հայտարարեց, որ այդ հանցագործությունն ուղղված է պետությանը դեմ` խոստանանով սեղմ ժամկետներում բացահայտել սպանությունը: Սակայն այդ խոստումներն այդպես էլ մնացին չիրագործված, իսկ խոսքի ազատության շրջանակը դարձավ ավելի նեղ:

Նշենք, որ Հուսեյնովի սպանության գործով անկախ հետաքննություն էր իրականացնում «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը: Վերջինս եկել էր այն եզրահանգման, որ սպանությունը պատվիրվել էր իշխանությունների կողմից, ինչն իրականացվել էր երկրի ազգային անվտանգության նախարարությունը: Սակայն Ֆաթուլաևի չկարողացավ ավարտին հասցնել իր անկախ հետաքննությունը, քանի որ վերջինիս շինծու գործի հիման վրա ազատազրկման դատապարտեցին: Ադրբեջանական իշխանություններն յադ սպանությունը բարդում էին արտաքին ուժերի վրա, ինչը բնականաբար անհասականանալի հիմնավորում էր:

Նախօրեին, Է. Հուսեյնովի սպանության գործին անդրադարձել է նաև «Article-19» միջազգային իրավապաշտպան կզմակերպության ղեկավար Անես Կալամարը, ով ընդգծել է, թե արտաքին ուժերի վրա բարդելու ադրբեջանական իշխանությունների փորձերն անթույլատրելի են:

Հիշեցնենք, որ մի շարք իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններ բազմիցս հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են արել պետական կառույցներին` ապահովել լրագրողների անվտանգությունը, ազատ արձակել ազատազրկման վայրերում գտնվող ԶԼՄ-ի ներկայացուցիչներին, վերանայել լրագրողների գործունեությունը սահմանափակող օրենքները:

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց