16:09 09/09/2010 » Իրավունք

Կողոպտել է սկեսուրին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Յան Ռայնիսի փողոցի 90 շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 1-ին 1992 թ. ծնված Արփինե Գ.-ն, գաղտնի տիրանալով սկեսուրին` Զվարթ Հ.-ին, պատկանող մետաղյա պահարանի դռան բանալիներին, այնտեղից հափշտակել է 700.000 դրամ, 200 ԱՄՆ դոլար և 35.000 դրամ արժողության ոսկյա շղթա:

Պարզվել է նաև, որ Արփինե Գ.-ն սեպտեմբերի 5-ին, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, քնած Զվարթ Հ.-ի բարձի տակից գողացել է 400.000 դրամ և հեռացել:
Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, նույն օրը, ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները Լեփսիուսի փողոցի 23 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել Արփինե Գ.-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց