Ապօրինի անտառահատման դեպք` Լոռու մարզում
Նախօրեին Վանաձորի ոստիկանության աշխատակիցները Վանաձորի Առափնյա փողոցի թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Վազգեն Ն.-ին` նրա վարած «ԶԻԼ-1306» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված էր փայտով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 18-ին նա «Հայանտառ» ՊՈԱԿ Դսեղ գյուղի անտառտնտեսության տարածքից ապօրինի հատել է 5 խմ փայտանյութ: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան