Իրավունք 15:28 17/05/2011

Ոստիկանությունը հաճոյանո՞ւմ է «Մոսկվա»-ի ղեկավարությանը. Իրավապաշտպանը համոզված է, որ ոստիկանությունում բարեփոխումներ չկան

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից դեռ նախորդ տարի կատարված առանձնապես խոշոր չափի գումարի գողության համար մեղադրվող ու այժմ կալանքի տակ գտնվող Ստեփան Հովակիմյանը «քավության նոխազ» է:
Այսօր ասուլիսում նման հայտարարություն արեց Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Նա տեղեկացրեց, որ Հովակիմյանի դեմ քրեական գործը հարուցվել է ոստիկանության բաժանմունքում խոշտանգումների միջոցով կորզված ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա: «Եվ այժմ իրավապահ մարմինները հրաժարվում են հետաքննել խոշտանգման փաստը», -հավելեց փաստաբանը` նշելով, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը և հրաժարվում է խոշտանգումների հետևանքով իր տված ցուցմունքներից:

Ասուլիսին ներկա մեղադրյալի հայրը` Բենիամին Հովակիմյանը, մեկ տարի ձգված նախաքննության ընթացքում հասկացել է մեկ բան. ««Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը ամեն կերպ ջանում է թաքցնել իրական հանցագործին: Ես կարող եմ ապացույցներ բերել: Ամեն ինչ ուզում են մեկի վրա բարդեն, գործը վերջանա, գնա»:

Նա փոխանցեց, որ կինոթատրոնի այն հատվածը, որտեղ գողությունն է կատարվել, նկարահանվել է 4 տեսախցիկներով` գիշեր-ցերեկ: «Մինչև Ստեփանին ձերբակալելը այդ տեսագրությունը կար, և հանկարծ ձերբակալությունից հետո բոլոր 2 և կես ժամանոց ձայնագրությամբ տեսանյութերը անհետացել են և հիմա քրեական գործին կցվել են մոնտաժված 1 և կես րոպեանոց հատվածներ», -հայտարարեց հայր Հովակիմյանը` նկատելով, որ երբ կինոթատրոնի ղեկավարությունից խնդրել են վերցնել տեսանյութն ամբողջությամբ, ստացել են «կորել է» պատասխանը:

«Մի՞թե որևէ մեկը կհավատա, որ գողության օրվա տեսագրությունները կարող էին ընդհանրապես կորել», -հարցադրում է անում մեղադրյալի հայրը` նկատելով, որ այս խորհրդավորությունն էլ իր մոտ կասկածներ է հարուցում` «նրանք թաքցնում են իսկական գողին»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գործն ուսումնասիրել է և «հիմնավոր կասկածներ» ունի. «Իրական գողություն կատարածը հափշտակած գումարը կիսվել է կինոթատրոնի տերերի հետ»:

Հիշեցնելով, որ կինոթատրոնի սեփականատերը Սամվել Մայրապետյանն է, Սաքունցը հայտարարեց, որ ոստիկանությունը «այդ մարդու առաջ ուզում է արդարանալ, թե տեսեք մեկին գտել ենք»: Ոստիկանությունում, ըստ իրավապաշտպանի, պրոֆեսիոնալիզմի ու «ստրկամտության» խնդիր կա: «Այդ մարմինն ուզում է ինչ-որ մեկի առաջ հաճոյանալ», - կարծիք հայտնեց Սաքունցը` «ինչ-որ մեկ» ասելով նկատի ունենալով «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությանը:

Սաքունցը համոզված է, որ այս և նման շատ գործերը ցույց են տալիս, որ ոստիկանության համակարգում «որևէ բարեփոխում չկա, չի կատարվում»: «Ոստիկանության համակարգը, ցավոք սրտի, հանդիսանում է ապօրինություններ թույլ տվող համակարգ, ապօրինությունները ծածկող համակարգ, իսկ Հատուկ քննչական ծառայությունը այդ ամենն ապահովող արմինն է», -հավելեց Սաքունցը:

Ներկայացնում ենք Ստեփան Հովակիմյանի գործի վերաբերյալ փաստաբան Տիգրան Սաֆարյանի տրամադրած տեղեկանքը.

«Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է 2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնից կատարված առանձնապես խոշոր չափի գումարի գողությունը կազմակերպելու մեջ: Գողության փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է միայն փետրվարի 6-ին: Այդ ընթացքում Ս. Հովակիմյանը երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. որտեղ փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն: 9 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները:

Ս. Հովակիմյանը ինչպես քննիչին, այնպես էլ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Պողոսյանին հայտնել է, որ գողության կատարման հետ ինքը ոչ մի կապ չունի և տված իր բացատրությունն ու նույն օրը Կենտրոնականի քննչական բաժնում որպես կասկածյալ տված ցուցմունքը, որոնցում ընդունել է գողության կատարման հետ առնչությունը, չեն համապատասխանում իրականությանը և գրվել են իր նկատմամբ կիրառված բռնությունների ազդեցության տակ:

Սակայն քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Հովակիմյանի կողմից հայտնած տվյալները ստուգելու ուղղությամբ իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից գործնական որևէ միջոց չի ձեռնարկվել: 2010թ. դեկտեմբերին Ս. Հովակիմյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Ա. Խաչատրյան) իր տված ցուցմունքում մանրամասն նկարագրել է ոստիկանների ապօրինությունները և իր նկատմամբ կիրառված բռնությունները: Սակայն դատարանի և մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել, փոխարենը հնչեցվել են մտքեր հետևյալ բովանդակությամբ. «Եթե գտնում եք, որ եղել են անօրինականություններ, դիմեք համապատասխան մարմիններ»:

2010թ. դեկտեմբերի 27-ին լրատվամիջոցներից մեկում գրված թեմայի վերաբերյալ հոդվածին 2011թ. հունվարի 25-ին արձագանքել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը` այն ուղարկելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն կատարելու համար: Արդյունքը սպասելի էր` 15.02.2011թ. խմբագրությունը ստացել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Բաբաջանյանի ստորագրությամբ գրությունը, որում, մասնավորապես ասված է, որ «…Ինչպես նախաքննության, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Ս. Հովակիմյանին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք և որոշվել է անհրաժեշտության դեպքում դրանց անդրադառնալ դատաքննության ավարտից հետո»:

Այսպես կոչված «ուսումնասիրության» ընթացքում ոստիկանները չեն լսել նույնիսկ Ս. Հովակիմյանին (տվյալ դեպքում հնարավոր կամ ենթադրյալ «զոհ»-ին): Չհամաձայնվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության նման գործելակերպին Ս. Հովակիմյանը 15.02.2011թ. հաղորդում է ներկայացրել կատարված հանցագործության մասին ՀՀ հատուկ քննչական ծառայություն` մանրամասն նկարագրելով տեղի ունեցածը և բռնություններ գործադրած ոստիկաններին (տես. http://stepanhovakimyan.wordpress.com/2011/02/14/hqc-report/):

19.02.2011թ. ստացվել է ՀՔԾ պետ Ա. Միրզոյանի 17.02.2011թ. գրությունը` ուղղված ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա.Բաբաջանյանին, Ս. Հովակիմյանին և նրա պաշտպանին, որով Ս. Հովակիմյանի ներկայացրած հաղորդումն ու այդ կապակցությամբ ներկայացված պաշտպանի հիմնավորումները ուղարկվել են «ծառայողական քննության» նյութերի հետ համատեղ ընթացք տալու համար: Այսինքն` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իրականում կամ էլ ոչ այդքան, անտեղյակ լինելով, որ ոստիկանության կողմից «ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք», կրկին անգամ օրենքով միմիայն իր վրա դրված պարտականությունների կատարումը վերահանձնարարել է ոստիկանությանը:
Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացվել ՀՔԾ պետ Ա. Միրզոյանի գործողությունների և անգործության դեմ` խնդրելով օրենքով սահմանված կարգով քննարկելու և լուծելու Ս. Հովակիմյանի` հանցագործության մասին հաղորդումը:

Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ցուցումով ՀՀ ՀՔԾ-ի ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվել, սակայն ոչ թե Ս. Հովակիմյանի հաղորդման հիման վրա, այլ ՀՔԾ-ի անգործության դեմ Ս. Հովակիմյանի պաշտպան Տ. Սաֆարյանի բողոքի վերաբերյալ: Այդ ընթացքում ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի կողմից բացատրություն է վերցվել Ս. Հովակիմյանից, որի ժամանակ վերջինս ամբողջությամբ պնդել է հանցագործության մասին հաղորդման մեջ նշվածը և բացատրությանը կից ներկայացրելով հաղորդման պատճենը` խնդրելով այն ընդունել որպես բացատրություն:

2011թ. ապրիլի 14-ին ստացվել է ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության պետ Ա. Գարբուզյանի գրությունը, որով տեղեկացվել է, որ Ս. Հովակիմյանի, նրա հոր` Բ. Հովակիմյանի և պաշտպան Տ. Սաֆարյանի դիմումները ստացվել և քննարկվել են և “քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում թիվ 13106910 քրեական գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս. Հովակիմյանի պաշտպան Տ. Սաֆարյանի բողոքի հիման վրա նախապատրաստվում են նյութեր, ուստի ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությունում անցկացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է և որոշվել է դրանց անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի վերջնական ընթացքը լուծելուց հետո ու դատաքննության արդյունքներով”:
2011թ. ապրիլի 16-ին ստացվել է ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի որոշումը` նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Ինչպես ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի կայացրած որոշումը, այնպես էլ ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության գործողություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին, ՀՀ կողմից վավերացված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մաս կազմող Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներով ու Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ընդունած չափանիշներով սահմանված` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների վերաբերյալ արդյունավետ քննություն կատարելու պահանջներին:

Քննիչ Կ. Թորոսյանի որոշումը կայացվել է հիմնվելով միմիայն ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության կողմից կատարված ծառայողական քննության ընթացքում ոստիկաններից վերցված բացատրությունների վրա, որոնք մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը և ոստիկաններն ուղղակիորեն ստել են: Ինչպես ՀՔԾ-ին, այնպես էլ ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությանը Ս. Հովակիմյանը և նրա պաշտպանը ներկայացրել են որոշ նյութեր և տեղեկություններ, միաժամանակ հայտնելով իրենց պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերն ու ողջ տեղեկատվությունը:

Մասնավորապես, ներկայացվել են դատարանում Ս. Հովակիմյանի կողմից տրված գրավոր ցուցմունքի պատճենը, որով վերջինս մանրամասն նկարագրել է իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնությունները, ինչպես նաև դատարանում քննվող գործին կցված, Ս. Հովակիմյանի հայր Բենիամին Հովակիմյանին հարցման ենթարկելու մասին արձանագրության պատճենը, որով վերջինս հաստատել է Ս. Հովակիմյանին մինչև 2010թ. փետրվարի 6-ը ընկած ժամանակահատվածում երկու անգամ ապօրինի ոստիկանության Կենտրոնական բաժին “տանելը”, նրա նկատմամբ բռնություններ և այլ ապօրինություններ կիրառելու փաստերը:

Ներկայացվել են նաև գործին կցված` Ս. Հովակիմյանի քրոջ ամուսին Կարեն Զոհրաբյանին և Ս. Հովակիմյանի ընկեր Մհեր Կարապետյանին հարցման ենթարկելու արձանագրությունների պատճենները, որոնցից Կ. Զոհրաբյանը նույնպես հաստատել է երկու անգամ ապօրինաբար Ս. Հովակիմյանին ոստիկանության Կենտրոնական բաժին տանելու փաստը, իսկ Մ.Կարապետյանը հայտնել է, որ գողությունը կատարելու իբր կասկածանքով իրեն 2010թ. հունվարին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որից հետո բերել են նաև Ս. Հովակիմյանին:

Ս. Հովակիմյանին 2010թ. հունվարի 11-ին ոստիկանություն տանելու փաստը հաստատվում է ոչ միայն նշված անձանց կողմից, այլ նաև “Մոսկվա” կինոթատրոնի աշխատակիցների կողմից դատարանում քննվող քրեական գործի քննության ընթացքում տրված ցուցմունքներով:

Ներկայացվել են նաև Ս. Հովակիմյանի խցակիցների հայտարարությունները` ուղղված Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որոնք հայտնել են, որ բանտախուց բերվելուց հետո Ստեփան Հովակիմյանը մի քանի օր անընդհատ բողոքում էր գլխի, մեջքի և ոտքերի ցավերից և պատմել է, որ իրեն ծեծել են Երևանի քաղաքային վարչությունում ու ստիպել են ընդունել “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցած գողության կատարումը:
Չնայած այդ նյութերի և տեղեկատվության տրամադրմանը, իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերը տրամադրելու պատրաստակամությանը, ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, այնպես էլ ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությունը բացարձակապես որևէ “հետաքրքրասիրություն” չեն ցուցաբերել այդ ամենին, չեն հարցրել նույնիսկ, թե ինչ նյութեր են գտնվում Ս. Հովակիմյանի ու պաշտպանի տրամադրության տակ, այլ որպես վերջին ճշմարտություն ընդունելով ոստիկանների ակնհայտ սուտ բացատրությունները, ուղղակի հրաժարվել են պատշաճ քննություն իրականացնելու իրենց պարտականությունը կատարելուց:
Ոստիկանների կողմից թույլ տրված խախտումներով “զբաղվելու” իրավասություն ունեցող երկու պետական մարմին` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ֆուտբոլ են խաղում Ս. Հովակիմյանի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ հաղորդման հետ, ՆԱ վարչությունը գրությամբ հայտնում է, որ կասեցնում է ծառայողական քննությունը, քանի որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ վերջինս էլ քրեական գործ հարուցելը մերժելու որոշման հիմքում դնում է բացառապես ծառայողական քննության ընթացքում ոստիկանների տված սուտ բացատրությունները:

Այս ընթացքում միմիայն խոշտանգումներով կորզված “ինքնախոստովանական” ցուցմունքի հիման վրա Ս. Հովակիմյանն ու նրա ընկեր Վ. Քերոբյանը շարունակում են մնալ նախնական կալանքի տակ (Ս. Հովակիմյանը կալանքի տակ է գտնվում 2010թ. փետրվարի 6-ից, իսկ Վ.Քերոբյանը` 2010թ. մարտի 12-ից): Առաջիկա դատական նիստը նշանակված է ս.թ. մայիսի 25-ին, ժամը 14:30»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}