Սյունիքի մարզպետը դրանով ավելի վարկաբեկվեց. Սիլվա Համբարձումյանի գնահատականը
Գործարար Սիլվա Համբարձումյանը այս պահին ծանոթանում է դատախազությունից իրեն տրամադրված գործերի հետ և պատրաստվում է առաջիկա ժամերի ընթացքում ասուլիս հրավիրել: Բայց մինչ այդ, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ՀՔԾ-ի որոշումը քրեական գործի նախաքննությունը կարճելու մասին, տիկին Համբարձումյանն ասաց. «Զղջալ նշանակում է` արարքն արել է և դա նույն ներողությունն է: Եթե մի տղամարդ ասում է` չեմ արել, հետո դատախազությունում զղջում է, բնականաբար դրանով նա ավելի շատ վարկաբեկվեց, քան մինչև վերջ ասեր չեմ արել»:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցվել էր քրեական գործ: ՀՔԾ-ն այսօր տեղեկացրել է, որ Ս. Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Ս. Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:
Նախաքննական մարմինը գտել էր, որ ապտակն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:
Ձեռք բերված ապացույցների հիման որոշվել էր կարճել քրեական գործով վարույթը:
«Ես կարող էի մանրանալ գնալ դատաբժշկի ուղեգիր բերել, ի վերջո գլխիս էր խփել չէ՞, կարող էի ասել` գլուխս ցավում է անընդհատ ու նման այլ բաներ: Բայց ես էդ մանրոգի մարդը չեմ, ես շատ հզոր մարդ եմ: Էդ էլ որ ինքը զղջացել ա, ինձ էնքան հերիք ա, որ ոչ թե ասենք կարող ա ինձ «Մարիոթում» միջնորդեին մի հատ ներողություն խնդրեր, պրծներ, առանց լրագրողների, բայց սա շատ ավելի լավ ա: Էդ զղջալն ինձ համար ավելի լավ ա», -հացվելեց գործարար կինը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում