Եռօրյա ժամկետում Հայկ Գևորգյանը կներկայացվի դատարան. ՔԳՎ պետ

23:03 03/02/2012 » Իրավունք

Եռօրյա ժամկետում Հայկ Գևորգյանը կներկայացվի դատարան. ՔԳՎ պետ

Եռօրյա ժամկետում, այսինքն մինչև փետրվարի 6-ը «Հայկական ժամանակ» թերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը կներկայացվի դատարան, և նրան հնարավորություն կտրվի վիճարկել կալանավորման հիմքերը: Այդ մասին փետրվարի 3-ին երեկոյան կայացած ասուլիսում հայտարարեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը:

Նրա խոսքով, նախաքննական մարմինը ունենալով հիմնավոր կասկած այն մասին, որ Հայկ Գևորգյանը առնչվում է տվյալ հանցագործության հետ, այդ հիմքով էլ դատարանին ներկայացվել է միջնորդություն, որն էլ բավարարվել է:

Ներկայացնելով մանրամասներ, Այվազյանն ասաց, որ դատաբժշկական փորձաքննության համաձայն, Աշոտ Ֆրանգուլյանին պատճառվել է ձախ ծնկոսկրի շրջանի կոտրվածք, այսինքն նրան միջին ծանրության վնաս է հասցվել:

«Հայկ Գևորգյանը, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն, Աշոտ Ֆրանգուլյանին ենթարկելով վրաերթի, հեռացել է, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Հարուցվել է քրեական գործ, Հայկ Գևորգյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն առանց հարգելի պատճառների չի ներկայացել, ինչն էլ հիմք, որպեսզի նրա նկատմամբ հայտարարվի հետախուզում», -հավելեց Այվազյանը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից» հատկանիշներով:

Նախորդող հրապարակում. «Հայկական ժամանակ»-ի լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

«Գնացել, նստել է բորդյուրին, գլուխը խփել է պատին». Փաշինյանը և Հայկի փաստաբանը էական փաստեր ունեն

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց