Թուրք պետնախարարի դեմ Ցյուրիխում հետաքննություն է  սկսվել

18:15 06/02/2012 » Քաղաքական

Թուրք պետնախարարի դեմ Ցյուրիխում հետաքննություն է սկսվել

Թուրքիայի պետնախարար, եվրաինտեգրման հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի դեմ նախնական հետաքննություն է սկսվել Շվեյցարիայում: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվականը: Բաղըշն օրեր առաջ Ցյուրիխում հայտարարել էր. «Հայոց ցեղասպանություն չի եղել: Դե թող գան ու ինձ ձերբակալեն»:

Նշենք, որ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտումը քրեորեն հետապնդելի արարք է համարվում:

Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվեյգը տեղեկացրել է, որ նման հայտարարությունը, ըստ Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի 261 հոդվածի, բնութագրվում են ռասսայական խտրականության հատկանիշներով և կարող է համապատասխան մեղադրանք առաջադրվել: Միայն թե այս պարագայում դիվանագիտական անձռմխելիության հարցն է մեջտեղ գալիս, որը պետք ուսումնասիրվի:

Հիշեցնենք, որ նման դատավճիռ Շվեցարիայում 2007թ. կայացվել էր Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի նկատմամբ։ Վերջինիս համար դատարանը սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի և 2.5 հազար դոլար տուգանքի պատժաչափ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց