Հորադիզի դիրքերի զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

16:42 06/02/2012 » Իրավունք

Հորադիզի դիրքերի զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում փետրվարի 2-ին հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Կառլեն Կարոյի Բաղդասարյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց