Գերեզմանատանը հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը

11:40 06/02/2012 » Իրավունք

Գերեզմանատանը հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը

Շաբաթ օրը` ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա:

Ոստիկանության հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գերեզմանատանը հայտնաբերել է տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1957 թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանի դիակը` կրծքավանդակի և թիկունքի մասերում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Հովհաննիսյանը փետրվարի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած:
Դեպքի առնչությամբ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց