Նոր մանրամասներ. Հադրութում զինվորը մահացել է ծառայակցի հրազենից արձակված կրակոցից

16:54 06/02/2012 » Իրավունք

Նոր մանրամասներ. Հադրութում զինվորը մահացել է ծառայակցի հրազենից արձակված կրակոցից

ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը այսօր տեղեկացրել էր, որ Հադրութի պաշտպանական դիրքերում արձակված կրակոցից վնասվածք էր ստացել զինծառայող Մարատ Դիմաքսյանը, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է փոխանցում կատարվածի մասին. «2012թ. փետրվարի 5-ին, ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին, որը ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է»:

Ըստ աղբյուրի, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով` «Զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելը, որn անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Այս արարքը սահմանում է պատիժ` ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց