Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փաստաբաններն ու ոստիկանները կհամագործակցեն

17:57 08/02/2012 » Իրավունք

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փաստաբաններն ու ոստիկանները կհամագործակցեն

Այսօր Հայաստանի ոստիկանության և Փաստաբանների պալատի միջև համագործակցության հուշագիր է կնքվել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը:

«Այսօր առաջին անգամ այդպիսի բան է կատարվում պատմության մեջ: Շատերը դժգոհում են` ինչո՞ւ եք համագործակցության գնում ոստիկանության հետ, դուք մրցակցային դատավարության կողմեր եք, հակառակորդ կողմեր եք. քրեական հետապնդում իրականացնող մարմին և փաստաբանների պալատ, ինչո՞ւ գնացիք համագործակցության: Լավ, չգնանք ու միայն փաստաթղթերով, միջնորդությունենրով իրար հետ աշխատե՞նք», -նկատեց պարոն Սահակյանը:

Նրա ներկայացմամբ, ոստիկանության և Փաստաբանների պալատի միջև կնքված հուշագրով արագ արձագանքման հանձնախումբ է ստեղծվելու, որի վեց անդամներից երեքը լինելու են ՓՊ փաստաբաններ, իսկ մյուս երեքը` ոստիկանության աշխատակիցներ:

Սահակյանի խոսքով, արագ արձագանքման խումբը օգնության կհասնի, երբ կողմերի իրավունքները խախտվեն: Բացի այդ, համագործակցություն կլինի նաև օրենսդրական ակտերի մշակման հարցերում, փոխադարձ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն, սպորտային միջոցառումներ ևս կլինեն: «Մենք լավ շախմատիստներ ունենք, հաղթելու ենք նրանց», -հավելեց Սահակյանը:

Հարցին, թե համագործակցությունն ո՞ւմ նախաձեռնությունն է, ՓՊ նախագահն ի պատասխան ասաց, որ նախորդ տարեվերջին իր հարցազրույցներից մեկում հնարավոր համագործակցության մասին հնչեցրել է: «Դրանից հետո Վովա Գասպարյանը իր խորհրդականի միջոցով կապվեց իմ տեղակալի հետ և մենք ունեցանք այսօրվա հուշագիրը», -հավելեց մեր զրուցակիցը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց