Ստյոպա Սաֆարյանի բուկլետ պատռողներից մեկը ուսանող է. Ոստիկանություն

17:14 03/05/2012 » Իրավունք

Ստյոպա Սաֆարյանի բուկլետ պատռողներից մեկը ուսանող է. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբը տեղեկություններ է հրապարակել  ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքի վերաբերյալ:

Ոստիկանության Մալաթիայի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 27.04.2012 թ.- ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վարդան Ջհանգիրյանի լիազոր ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումի քննարկմամբ պարզվել է, որ վերջինս հայցով դիմել է դատարան ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու ՀՀԿ անդամ Կարեն Բոթոյանի թեկնածությունն անվավեր համարելու համար: 27.04.2012 թ. ժամը 19:30-ի սահմաններում, Կ. Բոթոյանի լիազոր ներկայացուցիչ Համլետ Պապոյանը զանգահարել է Վ. Հովսեփյանին՝ վերջինիս հետ դատարան ներկայացրած հայցը քննարկելու և դրա անհիմն լինելը ապացուցելու համար: Հեռախոսազրույցի ընթացքում Հ.Պապոյանի ձեռքից հեռախոսը վերցրել է Կ. Բոթոյանի համակիր Սերգեյ Մանուկյանը և դատարան դիմելու համար ամոթանք և հայհոյանք է տվել Վ. Հովսեփյանի հասցեին:
Նկատի ունենալով, որ Վ.Հովսեփյանին զանգահարել են Սևան քաղաքից՝ Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ցուցումով նյութերը տարածքային ենթակայության կարգով 28.04.2012 թ. ուղարկվել են ոստիկանության Սևանի բաժին:

Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 28.04.2012թ. - Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի 26.04.2012 թ. համարի «Աջափնյակում հնարավոր են զոհեր»վերտառությամբ հոդվածի` Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահան Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովի անդամներին, իր վստահված անձանց, շտաբի պետերին հրավիրում և ավտոմատները պատերից կախելով սպառնում են: Նյութերը նախապատրաստվում են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում:

Ոստիկանության Նոր Նորքի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 30.04.2012 թ.- ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է տվել, որ Ավան համայնքի թիվ 3 և 6 փողոցներում իր և իր վստահված անձանց կողմից նախընտրական քարոզարշավ իրականացնելու ժամանակ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են իրենց լիազորությունների իրականացմանը: Պարզվել է, որ նշված երիտասարդներից մեկը Երևանյան  քոլեջներից մեկի 1-ին կուրսի սան է, ծնված` 1997 թ. , որը նույն օրը Ավանի 3-րդ փողոցում պատռել է «Ժառանգություն»կուսակցության բուկլետը: Կատարվում է հետաքննություն:

Տեղեկատվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց