Սպասելի որոշում էր. Ջհանգիրյանը` ՍԴ որոշման մասին

15:13 31/05/2012 » Իրավունք

Սպասելի որոշում էր. Ջհանգիրյանը` ՍԴ որոշման մասին

«Լիովին սպասելի որոշում էր», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը հայտարարեց Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանն այսօր վերջապես հրապարակել է վճիռը, որով որոշել է ուժի մեջ թողնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 13-ի՝ «ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» թիվ 265-Ա որոշումը:

Այս որոշմամբ, փաստորեն, Սահմանադրական դատարանը մերժեց Հայ Ազգային կոնգրեսի հայցադիմումը, որով ՀԱԿ-ը պահանջում էր անվավեր համարել ընտրությունների արդյունքները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց