Մասիսում սկեսրայրը դանակով հարվածել է հարսի որովայնին, այնուհետև` կտրել իր վիզը

18:14 25/06/2012 » Իրավունք

Մասիսում սկեսրայրը դանակով հարվածել է հարսի որովայնին, այնուհետև` կտրել իր վիզը

Այսօր, հունիսի 25-ին, առանձնակի դաժան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքում: Բնակիչ 74 տարեկան Վոլոդյա Ս.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զ.-ի որովայնին, այնուհետև կտրել իր պարանոցը: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երկուսն էլ մահացել են:
Նաև տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ Մասիսի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի` (սպանություն) հատկանիշներով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց