Ռուսաստանում ռազմական ոստիկանություն է ստեղծվում

12:20 03/07/2012 » Տարածաշրջան

Ռուսաստանում ռազմական ոստիկանություն է ստեղծվում

Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանը կունենա իր Ռազմական ոստիկանությունը: Այդ մասին այսօր, ըստ «Մայակ» ռուսական ռադիոկայանի, հայտարարել է գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակառովը: Նա հայտնել է, որ բանակում և նավատորմում ռազմական ոստիկանության կենտրոնական ստորաբաժանումներ արդեն ստեղծվել են, նրանց ենթակայության տակ են փոխանցվել նաև ռազմական զինկոմները, այժմ ռազմական ոստիկանների պատրաստման հարցն է լուծվում:

ՌԴ ՌՈ գլխավոր վարչությունը ենթարկվելու է անմիջապես պաշտպանության նախարարին: Ժամանակավորապես պետի պարտականությունները իրականացնում է գեներալ – լեյտենանտ Սերգեյ Սուրովիկին: Մակարովը նաև հայտնել է, որ դեռ վերջինիս նշանակման հրամանը չի եղել:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց