Աղավնաձորում այսօր կնոջը սպանած ամուսինը ձերբակալվել է

14:35 03/07/2012 » Իրավունք

Աղավնաձորում այսօր կնոջը սպանած ամուսինը ձերբակալվել է

Այսօր առավոտյան Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում ամուսինը սպանել է կնոջը: Ըստ տարածված տեղեկությունների, մի քանի ամիս առաջ ինքնասպան է եղել այս ընտանքի երեք որդիներից մեկը:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից Panorama.am-ին հայտնեցին հետևյալը. «Հուլիսի 3-ին`ժամը 9:10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում Յուրի Գրիշայի Բաբայանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Աղավնաձորի իրենց տանը ծեծի է ենթարկել կնոջը` Անահիտ Սարգիսի Բաբայանին, դիտավորյալ փայտով հարվածել է գլխին և պատճառել մահ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Յուրի Բաբայանը ձերբակալվել է»:

Վարչությունից հաստատեցին տեղեկությունը, որ Բաբայանը խմած է եղել: Այստեղ հասատատեցին նաև տղայի ինքնասպանության մասին տեղեկությունները, չբացահայտելով այլ մանրամասներ:

Մի քանի օր առաջ Տավուշի Նավուր գյուղում ամուսիների միջև ծագած վեճը կրկին ողբերգական ավարտ էր ունեցել:
Հունիսի 27-ին Վալենտին Սարգսյանը վիճել է կնոջ` 60-ամյա Լիանետա Պետրոսյանի հետ: Վեճը այն աստիճանի է հասունացել, որ Սարգսյանը նռնակը նետել է աներորդու տան վրա: Վալենտին Սարգսյանը, նրա կինը` Լիանետա Պետրոսյանը և աներորդու կինը` 61-ամյա Թամարա Հարությունյանը մահացել են: Իսկ աներորդին` 62-ամյա Բորիս Պետրոսյանը վիրավորվել է և տեղափոխվել էր հիվանդանոց:

Նախորդող հրապարակում`Ամուսինների վեճի հետևանքով տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցվել է քրգործ

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց