«Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետը կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

13:20 04/07/2012 » Իրավունք

«Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետը կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

«Հարսնաքար» ռեստորանային համալիրը օրերս պայթեցնելու փորձ կատարած Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը կալանավորվել է, նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք` ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը։

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին երեկոյան բավարարել է որպես խափանման միջոց փոխգնդապետի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վարդան Սամվելյանը զինվորական համազգեստով և զինվորական պայուսակով, որի մեջ հայտնաբերվել էր երկու նռնակ, փամփուշտներ, դեռևս չբացահայտված պայթուցիկ նյութ, մտել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց