Դատական հայց` ընդդեմ ԲՀԿ-ի ու Դեմկուսի

13:15 04/07/2012 » Իրավունք

Դատական հայց` ընդդեմ ԲՀԿ-ի ու Դեմկուսի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հուլիսի 2-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ՝ Բարգավաճ Հայաստան և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարներին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու հայցերով:

Կենտրոնից տեղեկացնում են, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱԺ ընտրություններին մասնակցող ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՀԴԿ, ՀԿԿ, ՀՀԿ, ՄՀԿ, ՕԵԿ կուսակցություններին ու ՀԱԿ դաշինքին 25.04.2012թ-ին նախընտրական քարոզարշավ իրականացնելու ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցումներ է ուղարկել, որին պատասխանել են վերոնշյալ բոլոր կուսակցությունները՝ բացառությամբ Բարգավաճ Հայաստան և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների, ինչպես և՝ ՀԱԿ դաշինքի: Հարցումներին չպատասխանած կուսակցություններին և ՀԱԿ դաշինքին ԻԱԿ-ն ուղարկել է նաև կրկնակի հարցումներ, որոնք նույնպես մնացել են անպատասխան:

ԻԱԿ-ը դիմել է դատարան՝ խնդրելով Բարգավաճ Հայաստան և Հայաստանի Դեմոկրատական կուսակցություններին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրելու հայցված տեղեկատվությունները հետևյալի մասին.

1. Իրենց կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար են ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:

2. Ծախսած գումարներից որքա՞նն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:

Կենտրոնից հիշեցնում են, որ 2008թ. ԻԱԿ-ը դիմել էր դատարան ընդդեմ ՀԱԿ դաշինքի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, սակայն չնայած այն բանին, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի` դաշինքը որոշակի իրավունքներով և պարտականություններով օժտված մարմին է, դատարանը օրենսդրական կազուսի արդյունքում գտել էր, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը պատշաճ պատասխանող չէ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց