- 21:20 | Աշխարհում Կանադան կոչ է արել ավելի ակտիվորեն աջակցել Իսրայելին
Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 21:00 | Հայաստան Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 2-3, 20-ին արևելյան շրջաններում 4-6 աստիճանով, 21-ին նույնքանով կբարձրանա:
Աղբյուր` Panorama.am - 20:55 | Աշխարհում Նիգերիայում մոտ 65 իսլամիստ է ձերբակալվել
Հայտնել են նիգերիացի զինվորականները:
Մանրամասները՝ BBC Russian - 20:43 | Աշխարհում Մոսկվայի կենտրոնում մոտ 100 ֆուտբոլի երկրպագու է ձերբակալվել
Նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել:
Աղբյուր` Lenta.ru - 20:35 | Աշխարհում Լիբիայում Ալժիրի, Հունաստանի և Սաուդյան Արաբիայի դեսանատների մոտ պայթյուններ են որոտացել
Հայտնել է Interfax գործակալությունը:
Աղբյուր` Vesti.ru - 20:05 | Հայաստան Երևանի ավագանու ընտրություններ. 07/18 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան
Աղբյուր` Panorama.am
- 19:58 | Աշխարհում Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է երկրի ԱԳ նախարարի հրաժարականը
Աղբյուր՝ Rosbalt.ru
- 19:50 | Աշխարհում Եթե Մոուրինյոն գլխավորի անգլիական «Չելսին», ապա կփորձի ձեռք բերել Քրիշտիանո Ռոնլդուին
Գրում է բրիտանական Daily Mail թերթը:
Աղբյուր` Itar-tass.com - 19:40 | Աշխարհում Մահացել է ռուս ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը
Այս մասին հայտնել է նրա պրոդյուսեր Սերգեյ Սելյանովը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 19:33 | Հայաստան ՊՆ-ն մեկնաբանում է, թե ինչու ՄԻՊ ներկայացուցիչներին թույլ չի տրվել հանդիպել ձերբակալված կասկածյալին
Մանրամասները` Panorama.am
- 19:25 | Աշխարհում Սիրիայում գրոհայիններն առևանգել են երկրի ԱԳ փոխնախարարի հորը
Զինյալները ոչ մի պահանջ դեռ չեն ներկայացրել:
Աղբյուր` Ria.ru - 19:17 | Աշխարհում Տիմոշենկոն ամենամեծ խնդիրն է ԵՄ-ի հետ հարաբերություններում
Հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:
Աղբյուր՝ Mignews.co.il - 19:00 | Աշխարհում Արսեն Վենգեր. «Մեր վիճակը սպասվածից լավ է»
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզչի խոսքերով, իր թիմն ամեն ինչ անում է, որպեսզի դուրս գա Չեմպիոնների լիգա:
Աղբյուր` Vesti.ru - 18:52 | Հայաստան Գաբրիել Սարգսյան. «Տեսնելով նրա գունատ դեմքը` ստիպված էի ստել»
Հայ գրոսմայստերը ելույթ ունեցավ այսօր շախմատի տանը կայացած շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում:
Մանրամասները` Panorama.am - 18:33 | Աշխարհում Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել 8 մարդ
Հայտնել է Associated Press գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 18:15 | Հայաստան Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Աղբյուր` Panorama.am - 18:07 | Աշխարհում Իտալիայում ցույցեր են նոր կառավարության դեմ
Այս մասին հայտնել են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Աղբյուր՝ Utro.ru - 17:55 | Աշխարհում ԱՄՆ-ը կկրճատի Աֆղանստանում ռազմական գործողություններին տրամադրվող ծախսերը
Այս կնվազի 10 տոկոսով:
Աղբյուր՝ Mignews.co.il - 17:48 | Տարածաշրջան Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Վարդան Մովսիսյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
- 17:40 | Աշխարհում Դամասկոսում խոշոր ահաբեկչական խմբավորումներ են ոչնչացվել
Այս մասին հայտնել է SANA տեղեկատվական գործակալությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 17:32 | Հայաստան Զինվորի դին հողին հանձնեցին
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում հուղարկավորեցին սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանին:
Աղբյուր` Panorama.am - 17:25 | Աշխարհում Իրաքում 8 ոստիկան է առևանգվել
Այս մասին լրագրողներին հայտնել են երկրի պաշտոնական դեմքերը:
Աղբյուր` Interfax.ru - 17:00 | Հայաստան Երևանում ռուսական դպրոցի տնօրեն. Կտրամադրենք նաև ՌԴ ատեստատներ, բայց 16 տարի է`չունենք սեփական տարածք
Աղբյուր` Panorama.am
- 16:48 | Հայաստան Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia
- 16:40 | Աշխարհում ՌԴ ԱԳ նախարարը դատապարտել է Իրաքի ահաբեկչությունները
3 օրվա ընթացքում երկրում ավելի քան 130 մարդ է զոհվել:
Աղբյուր՝ BBC Russian - 16:28 | Աշխարհում Ֆրանսիացի միասեռ զույգերին կարգելվի ռուս երեխաներ որդեգրել
Աղբյուր` Vesti.ru
- 16:15 | Հայաստան Ցուցարարները անձրևանոցներ նետեցին ոստիկանների ուղղությամբ
Կառավարության շենքի դիմաց ցուցարարները խոստանում էին բացել կառավարության շենքի մուտքը, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը ցած իջնի ու հանդիպի իրենց հետ:
Աղբյուր` Panorama.am - 16:08 | Աշխարհում Ռուսատանը Բոլիվիային ուղղաթիռներ գնելու վարկ կտրամադրի
Հարցը քննարկման փուլում է:
Աղբյուր` Vzglyad.ru - 15:55 | Հայաստան Իտալիայի ԱԳՆ-ը ՀՀ ուսանողներին հատկացնում է կրթաթոշակներ՝ Իտալիայում ուսանելու նպատակով
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 31-ը։
Ազբյուր՝ Edu.am - 15:45 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բաշար Ասադը քիմիական զենք կիրառելու հրաման է տվել
Նախօրեին բախումների հետևանքով առնվազն 110 մարդ է զոհվել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:38 | Աշխարհում Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Ռուսաստան
Իրանի նախագահի այցը Մոսկվա կկայանա հուլիսի 1-2-ին:
Աղբյուր` Itar-tass.com - 15:30 | Տարածաշրջան Իրանի հարավում երկրաշարժ է գրանցվել
Ցնցմա ուժգնությունը կազմել է 5,6 բալ:
Աղբյուր` Ria.ru - 15:22 | Հայաստան Այսօր պաշտպանության նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն
Մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
Աղբյուր` Panorama.am - 15:13 | Տարածաշրջան Իրանը պարտավոր չէ փակել Ֆորդոյում գտնվող միջուկային օբյեկտը
Հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը:
Աղբյուր` Interfax.ru - 15:00 | Աշխարհում Պլաստիկ վիրահատությունների նկատմամբ մեծ հետաքրքրության մեղավորները սոցցանցերն են
Նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնակնները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:50 | Աշխարհում Աֆղանստանում սպանել են ոստիկանության պետին
Աբդուլ Գանիի վրա զինված հարձակում է իրականացվել վերջինիս տան դիմաց:
Աղբյուր՝ Mignews.co.il - 14:37 | Հայաստան Արծրուն Հովհաննիսյան. «Սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ»
ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը երկրորդ քայլով պետք է զորամասի հրամանատարությանը պատժի, քանի որ նրանք անգամ չեն ցավակցել սպանվածի ընտանիքին:
Մանրամասները` Panorama.am - 14:30 | Աշխարհում ՌԴ. Ընդդիմության հերթական զանգվածային բողոիք ցույցը կանցկացվի հունիսի 12-ին
Իր միկրոբլոգում այս մասին գրել է ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը:
Աղբյուր` Gazeta.ru - 14:15 | Աշխարհում Մալիի հյուսիսում բախումներ են տուարեգների և իսլամիստների միջև
19-ը զինյալ զոհվել է:
Աղբյուր` BBC Russian - 14:08 | Աշխարհում Ֆրանսիայում ձերբակալվել են եղբայրները, ովքեր սպառնում էին դպրոցներում հրաձգություն կազմակերպել
Երիտասարդները մոտ 20 տարեկան են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:55 | Աշխարհում Կաննում անհայտ անձը կրակ է արձակել ձայնային ատրճանակից
Հաղորդել է France-Presse գործակալությունը:
Մանրամասները` Lenta.ru - 13:45 | Հայաստան Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվում են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները
Այստեղ են նաև լրագրողներ ու հերթապահություն իրականացնող ոստիկաններ:
Աղբյուր` Panorama.am - 13:32 | Աշխարհում ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Աֆղանստանում ռազմական գործողությունների ֆինանսական ծախսերը
Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերանայել է ծրագիրը:
Աղբյուր` Itar-tass.com - 13:25 | Աշխարհում HRW. Բանտերում սիրիացիները խոշտանգումների են ենթարկվում
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները ապացույցներ ունեն:
Աղբյուր՝ Mignews.co.il - 13:13 | Աշխարհում Արևի վրա բռնկումների հետևանքով մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնել է ամերիկյան NOAA տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը:
Աղբյուր` Ria.ru - 13:05 | Հայաստան «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ են անում հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը
Աղբյուր` Panorama.am
- 12:55 | Աշխարհում ԱՄՆ-ը հերքել է Սիրիա ռուսական նոր հրթիռներ մատակարարելու մասին տվյալները
Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության մամլո քարտուղարը:
Աղբյուր` Lenta.ru - 12:48 | Աշխարհում Թաիլանդ. Հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ
5 մարդ զոհվել է:
Աղբյուր` BBC Russian - 12:40 | Հայաստան Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ
Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիայանը:
- 12:33 | Աշխարհում ԿԺԴՀ-ն 3 հրթիռ է փորձարկել
2-ը բաց են թողնվել առավոտյան, վերջինը` կեսօրին. հրթիռների տեսակը հայտնի չէ:
Աղբյուր` Newsru.com - 12:25 | Աշխարհում ԱՄՆ-ում կքննարկվի մարիխուանան օրինականացնելու հնարավորությունը
Համապատասխան զեկույցն արդեն պատրաստ է:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:16 | Հայաստան Նոյեմբերյանում մահացած զինծառայողի դին հայրը բերում է կառավարության դիմաց
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հարազատներն ասացին, որ դեպի Երևանի ճանապարհին ոստիկանները թույլ չեն տվել շարունակել, բայց նրանց հաջողվել է դուրս գալ «նրանց ձեռքից» և այժմ Սևանի ճանապարհին են:
Աղբյուր` Panorama.am - 12:08 | Աշխարհում Բուենոս Այրեսի օդանավակայանում մոտ 20 չվերթ է հետաձգվել
Պատճառը LAN Airlines և Intercargo ընկերությունների միջև ծագած վեճն է:
Աղբյուր` Ria.ru - 12:00 | Աշխարհում Իրաքում զոհերի թիվը հասել է 76-ի
Նախօրեին տեղի ունեցած պայթյունները ամենաարյունահեղն դարձան վերջին 8 ամիսների ընթացքում:
Աղբյուր՝ Mignews.co.il - 11:50 | Աշխարհում Ճապոնիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երկրում հայտարարվել է ցունամիի վտանգ:
Աղբյուր` Itar-tass.com
13:12 04/07/2012 » Իրավունք
Առաջին անգամ Հայոց ցեղասպանությանն առնչվող մի գործ ներկայացվում է ԱՄՆ Գերագույն դատարան
Առաջին անգամ է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի քննությանն է ներկայացվում Հայոց ցեղասպանությանն անուղղակիորեն վերաբերող բողոքը: 2003 թվականին դատավարությունը սկսվելուց ի վեր` տարբեր դաշնային դատարաններ հակասական դիրքորոշումներ են ընդունել այս գործի վերաբերյալ:
Ներկայացնենք գործի համառոտ նախապատմությունը: 2000 թվականին Կալիֆորնիայի օրենսդիր մարմինն ընդունեց մի օրենք (Կալիֆորնիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354.4 Բաժին), որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի կամ նրանց ժառանգների կողմից` 1875-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում ապրողներին ապահովագրերի հետ կապված պահանջների վաղեմության ժամկետը երկարաձգվում էր սկզբում մինչև 2010 թվականը և ապա` 2016 թվականը:
2003 թվականի դեկտեմբերին Կալիֆորնիայի մի քանի հայ պահանջատերեր խմբային հայց ներկայացրեցին ԱՄՆ-ի դաշնային դատարան ընդդեմ գերմանական ապահովագրական ընկերությունների, որոնք հրաժարվում էին վճարել Օսմանյան կայսրությունում իրենց նախնիների կողմից գնված կյանքի ապահովագրերի հասույթը: Թուրքիայի կառավարության կողմից սատարվող գերմանական ընկերությունները ներկայացրեցին հայցադիմումի առարկություն և փորձեցին կարճել վարույթը: Նրանք պնդում էին, որ դատավարությունը թույլատրող Կալիֆորնիա նահանգի օրենքը հակասահմանադրական է, քանի որ Հայոց ցեղասպանությանը հղում կատարելը հակասում էր դաշնային կառավարության մենաշնորհային քաղաքականությանը:
2007 թվականի հունիսի 6-ին, երբ Դաշնային շրջանի դատարանը մերժեց ապահովագրական ընկերությունների պահանջը, նրանք բողոքարկեցին այդ որոշումը Իններորդ շրջանի դատարան, որը գործը լսում էր երեք դաշնային դատավորների կազմով: 2009 թվականի օգոստոսի 20-ին, 2 կողմ և 1 դեմ ձայնով դատավորները որոշում կայացրեցին, որ Կալիֆորնիայի օրենքի հակասում է Գործադիր մարմնի արտաքին քաղաքականության մենաշնորհային իրավասությանը: Հայ պահանջատերերը ապա խնդրեցին, որ միևնույն երեք դատավորների կազմով դատարանը գործը նորից լսի: 2010 թվականի դեկտեմբերի 10-ին դատավորների մեծամասնությունը որոշում ընդունեց, որ Կալիֆորնիայի օրենսդրությունը չի խախտում արտաքին քաղաքականության սկզբունքը:
Դժգոհ լինելով իրադարձությունների նման շրջադարձից` գերմանական ընկերությունները բողոքարկեցին վճիռը Իններորդ շրջանի դատարանին ամբողջ կազմով քննելու համար: 2012 թվականի փետրվարի 23-ին, դատարանը, 12 դաշնային դատավորների կազմով, միաձայն որոշում կայացրեց, որ Կալիֆորնիայի օրենքը հակասահմանադրական էր, քանի որ «այն խոչընդոտում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության բացառիկ իրավասությունը»: Հիմք ընդունելով «հազվադեպ կիրառվող» «մենաշնորհյալ ոլորտի» սկզբունքը` դատարանը վճռեց, որ 354.4-րդ բաժինը հակասահմանադրական է ոչ այն պատճառով, որ այն հակասում է դաշնային կառավարության կոնկրետ գործողություններին, այլ որ առնչվում է դաշնային բացառիկ պատասխանատվության մի ոլորտի, հատկապես արտաքին հարաբերությունների հետ:
2012 թվականի հունիսի 22-ին, «Փոլ Հեյստինգս» ՍՊԸ-ից Իգոր Տիմոֆեևը` հայ հայցվորների դատապաշտպանը, խնդրեց ԱՄՆ Գերագույն դատարանին վերանայել գործը: Նա պնդեց, որ «սա հիանալի միջոց է արտաքին գործերի նախապատվության սկզբունքը» հստակեցնելու համար և որ «Իններորդ շրջանի կողմից «ոլորտի նախապատվության սկզբունքի անհիմն ընդլայնումը…կվտանգի նահանգային իրավասության ավանդական ոլորտներին վերաբերող նահանգների բազմաթիվ օրենքներին»: Հղում կատարելով կոնգրեսի և գործադիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը սատարող հայտարարություններին` Տիմոֆեևը մատնանշեց, որ ԱՄՆ կառավարությունը ոչ միայն չի առարկել տարիներ շարունակ տարբեր նահանգների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևերին, այլ նաև իրականում ողջունել է դրանք, ինչպես դա արեց Նախագահ Օբաման 2012 թվականի ապրիլի 24-ի իր հայտարարությունում:
Մինչդեռ, մեկ այլ գործով Գերագույն դատարանի վճիռը հավանաբար կնպաստի հայկական պահանջի հեռանկարներին: Տիմոֆեևի կողմից հայցադիմումը ներկայացնելուց մի քանի օր հետո, Գերագույն դատարանը վճիռ կայացրեց Արիզոնայի օրենսդրության վերաբերյալ, որն առնչվում էր ապօրինի ներգաղթողներին: Արիզոնայի գործը բարձրացրեց հենց այն հարցը, որը գտնվում է Իններորդ շրջանի դատարանի` հայկական ապահովագրերի վերաբերյալ որոշման կենտրոնում. հատկապես, նահանգի մի օրենք, որը կարող է անուղղակիորեն ազդել արտաքին հարաբերությունների որոշ հարցերի վրա, արդյո՞ք ենթակա է «ոլորտի նախապատվության սկզբունքին» նույնիսկ տվյալ հարցում դաշնային գործունեության բացակայության պարագայում:
Արիզոնայի գործով որոշում կայացնելիս` մի քանի դատավորներ գտան, որ Արիզոնայի օրենսդրությունում չկա նախապատվության հարց: Նույնիսկ դատավորների մեծամասնությունը, ովքեր գտան, որ Արիզոնայի օրենսդրության պարագայում որոշակի նախապատվության հարց գոյություն ունի, խիստ սահմանափակեցին ոլորտի նախապատվության սկզբունքի կիրառումը: Հատկապես, դատարանը որոշեց, որ թեև նահանգները չեն կարող գործել այն ոլորտում, որտեղ դաշնային կառավարությունն ունի «ամբողջական» «միասնական և համապարփակ» կարգավորիչ համակարգ, նրանք կարող են այդպես վարվել այն դեպքերում, երբ դաշնային կառավարությունն արտահայտել է միայն «մասնակի մտահոգություն» կամ «ոչինչ չի արել թելադրելու համար», որ նահանգների համար այդպես վարվելը «նպատակահարմար չէ»:
Այս փաստարկներն ուժեղ հիմնավորումներ են Իններորդ շրջանի կողմից հայկական ապահովագրական պահանջների վերաբերյալ ընդունված որոշումը շրջելու համար: Այդ կետը անկասկած կպնդեն հայցվորները Գերագույն դատարանում և Հայ իրավաբանների միության և այլոց կողմից ներկայացված աջակցողական դիմումներում:
Այս դատավարությունը հիմնականում վերաբերում է վավեր ապահովագրական պահանջների չվճարմանը և ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Գերմանական ապահովագրական ընկերություններն ամոթաբար շահագործում են ցեղասպանության հարցը պարզապես խուսափելու համար ապահովագրական պահանջ ունեցողներին երկար ուշացված ապահովագրավճարները վճարելից:
Այս պահին հայտնի չէ, թե արդյո՞ք Գերագույն դատարանը կքննի այս բողոքը, քանի որ տարեկան կտրվածքով շատ քիչ քանակությամբ գործեր է քննության առնում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
00:32 19/05/2013 » Մշակույթ
«Տաշիր 2013». Լավագույն երգչուհին Սիրուշոն է, լավագույն երգիչը՝ Ռազմիկ Ամյանը
00:31 19/05/2013 » Մշակույթ
«Տաշիր 2013»-ի մրցանակակիրները համեստ ու խորհրդանշական նվերների արժանացան
20:10 18/05/2013 » Հասարակություն
20:03 18/05/2013 » Հասարակություն
20:02 18/05/2013 » Տնտեսություն
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ներդնում է Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդել









Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...
-Սուբսիդավորումը մի ոչ կոռեկտ ասացվածք է հիշեցնում` հարսի միջոցով փեսային լավություն անելու մասին, ստացվում է աշխատավարձերը, թոշակները չե՞ն ավելացվելու…
-Ես այլևս այս պահին չեմ կարող մեկնաբանել մեր հայտնի կառավարության գերժամանակակից գաղափարները: Ես մենակ մի բան գիտեմ, որ սուբսիդավորումը մեր տնտեսական քաղաքականության մեջից հանված էր:
Արծվիկ Մինասյան. «Եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա թանկացումները կբերեն զանգվածային բողոքի»
Գազի բարձրացումը բերելու է հսկայածավալ գնաճի: Նախ պետք է կասեցնել և չթողնել, որ գները բարձրանան: Պետք է իրականացնել աշխատավարձերի և նպաստների բարձրացում, նոր անցում կատարել պլանավորված բարձրացման: