Իսրայելի  ոստիկանությունը մեկ գիշերում 30 մանկապիղծի է ձերբակալել

17:37 31/07/2012 » Իրավունք

Իսրայելի ոստիկանությունը մեկ գիշերում 30 մանկապիղծի է ձերբակալել

Իսրայելի ոստիկանությունը պատմության մեջ ամենախոշոր գործողությունն է իրականացրել մանկապիղծների դեմ` մեկ գիշերվա ընթացքում իրավապահները ձերբակալել են շուրջ 30 մարդու, որոնք մեղադրվում են մանկապիղծ գործողությունների համար:

«ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ, իրավապահները գործողությանը պատրաստվել էին երեք ամիս: Ոստիկանության աշխատակցուհին այցելում էր զանազան կայքեր ու չաթեր, որոնք հեղինակություն են վայելում մանկապիղծների շրջանում և ներկայանալով իբրև 12 տարեկան աղջիկ` առաջարկում հանդիպել իրականում, որպեսզի սեռական հարաբերություններ ունենար նրանց հետ:

Ձերբակալվածների տարիքը 20-57 տարեկան է, նրանց թվում են պետական ծառայողներ, գործարարներ, ուսանողներ և նույնիսկ նախկին իրավապահ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց